News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 13
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Համաշխարհային օվկիանոսը դեռեւս շատ քիչ է ուսումնասիրված։ Աշխարհի գիտնականները մշտապես ծովի խորքերում զարմանալի, անսովոր իրեր եւ գործընթացներ են գտնում։ Այսպես, Գրենլանդական ծովի սառը եւ մուգ ջրերում գիտնակիանները նկատել են փափուկ մարջանների եւ սպունգերի մի ամբողջ այգի, հայտնում է «Հանրամատչելի մեխանիկա»-ն։

Այս հայտնագործությունն ընդգծում է ոչ միայն այն, թե որքան քիչ բան գիտենք օվկիանոսի խորքային տարածքների մասին, այլ նաեւ այն, թե որքան վնաս կարող ենք հասցնել՝ չգիտակցելով դա։ Վերջերս հայտնաբերված այգին գտնվում է խոր ծովախորշ տարածքի մոտ, ուստի գիտնականները կոչ են անում նոր տարածքը դասակարգել որպես խոցելի ծովային էկոհամակարգ:

Օվկիանոսի ուսումնասիրությունը դժվարանում է նրանով, որ ամենախորը տեղերում այն դառնում է բավականին մութ, եւ ճնշումն անտանելի ավելանում է: Նույնիսկ փորձառու ջրասույզներին շատ դժվար է այդքան խորը իջնել: Այդ իսկ պատճառով գիտնականների համար շատ կարեւոր են տեխնոլոգիական սարքավորումները, որոնք կարող են դիմանալ բարձր ճնշմանը:

Նոր ուսումնասիրության ընթացքում թիմը օգտագործել է սարքավորում, որը նրանք անվանում են բենթիկական տեսա-սահնակներ: Այն բաղկացած է GoPro ֆոտոխցիկից, լույսերից եւ լազերային ցուցիչներից` ճնշումային հատվածներում, որոնք տեղակայված են պողպատե շրջանակի մեջ եւ կախված են հետազոտական նավից: Նման «սահնակները» կարող են հասնել մինչեւ 1500մ խորության: Մարջանի այգին, որը գիտնականները հայտնաբերել են իրենց սեփական սարքավորումների օգտագործմամբ, ունի 486 ք/կմ տարածք եւ գտնվում է 314-585 մ խորությամբ:

Մոտ 200 մետր խորությամբ լույսի միայն 1%-ն է մնում, ուստի ջրիմուռները, որոնք մակերեսային մարջաններին վառ գույներ են հաղորդում, չեն կարող գոյատեւել: Սակայն մարջաններն իրենք, թեեւ գունատ են առանց ջրիմուռների, դեռ կարող են ծաղկել: Թիմը հայտնաբերել է մարջանի մի հսկայական այգի, որը բնակեցված է փետրավոր աստղերով, սպունգերով, անեմոններով, հիդրոզոաններով եւ, իհարկե, ձկներով:

Այս հայտնագործությունից հետո գիտնականներն ասում են, որ Գրենլանդիայի ծովի հատակի ուսումնասիրման հարցը, ավելի քան երբեւէ, արդիական է: «Այս տարածքը համարյա ուսումնասիրված չէ, թեեւ մենք գիտենք, որ այն բնակեցված է ավելի քան 2000 տարբեր տեսակներով, որոնք իրենց ներդրումն ունեն բնակության բարդ եւ բազմազան վայրերում եւ ծովային էկոհամակարգի գործունեության մեջ»,- ասել են նրանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ