News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ցանկանում եմ ոգեւորող ու անսահման մոտիվացիա հաղորդող լուրերը կիսել բոլորիդ հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ Կառավարությունն ամբողջովին հաստատել է Կոտայքից ներկայացված շուրջ 105 սուբվենցիոն ծրագրերից` 104-ը (միայն մեկ ծրագրի նախագծային փաթեթները չստացվեց ժամանակին ներկայացնել` նախագծող ընկերության անբարեխիղճ մոտեցման հետեւանքով, ինչի արդյունքում վերջինիս նկատմամբ դատական գործընթացներ են մեկնարկել):

Ըստ այդմ` Կոտայքում 2020թ.-ի պետական բյուջեի համաֆինանսավորմամբ իրականացվելու են 104 սուբվենցիոն ծրագրեր` 6.7մլրդ ՀՀԴ ընդհանուր բյուջեով:

6.7 միլիարդից` 3.6մլրդ ՀՀԴ-ն համայնքների համաֆինանսավորման չափն է, մոտ 3 միլիարդը` պետական ֆինանսավորման մասը, իսկ 84,5մլն ՀՀԴ-ն` առանձին ներդրողների եւ մասնավորների համաֆինանսավորումն է:

Եվ հատկանշականն այս ամենում այն է, որ 2019թ-ին Կոտայքում իրականացված 52 սոցիալական եւ տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ 2020 թվականին եկան հաջորդելու ուղիղ ԿՐԿՆԱՊԱՏԻԿԸ` 104 հաստատված ծրագրեր:

Եւ է'լ ավելի խոսուն է ֆինանսական բաղադրիչը.

2019թ-ին Կոտայքում իրականացված եւ դեռեւս շարունակվող 52 ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 2.048մլրդ ՀՀԴ, իսկ 2020թ.-ի 104 ծրագրերի համընդհանուր նախահաշվային բյուջեն ավելի քան ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻՆ է` շուրջ 6.7 միլիարդ ՀՀԴ:

Հ.Գ. Այս ամենի մասին առաջիկայում ավելի մանրամասն կխոսեմ live ձեւաչափով»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Ամենաշատ