Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստովանել է, որ կորոնավիրուսի պանդեմիան «աղետ» է դարձել Բրիտանիայի համար:
«Դա աղետ է: Ես նկատի ունեմ, որ դա իրական սարսափ է մեր երկրի համար, եւ երկիրը խորը ցնցում է ապրել: Այժմ պահն է, որպեսզի մեր երկրին տրամադրենք ենթակառուցված, երկարաժամկետ հեռանկարներ, որոնց կարիքը մենք ունենք»,-ասել է նա Times Radio-ի հետ զրույցում:
Ջոնսոնը խոստացել է «Ռուզվելտի մոտեցում»՝ հղում անելով Ֆրանկլին Ռուզվելտի «Նոր ուղղություն» քաղաքականությունը, որն ԱՄՆ-ն դուրս բերեց Մեծ դեպրեսիայից: Ջոնսոնը հայտարարել է, որ 1 մլրդ ֆունտ կտրամադրի նոր դպրոցների կառուցման համար: