News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ֆրանսիայի Ստրասբուրգի նորընտիր հայ քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը 2015 թվականին եղել է Արեւմտյան Հայաստանում եւ նկարահանվել ֆրանս–գերմանական «Ճանապարհորդություն Անատոլիայում» ֆիլմում, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին եւ ցուցադրվել է Ֆրանսիայի  ու Գերմանիայի հայտնի հեռուստաընկերություններով եւ կինոթատրոններում։

Ֆիլմը նկարելու մասին գաղափարը ծագել է ֆիլմի պրոդյուսեր Բեռնար Մանջանտեի մոտ, երբ նա իր հայ մտերիմի՝ թարգմանիչ Խաչիկ Տերտերյանի ուղեկցությամբ Նարեկավանք Տուրի հետ այցելել էր Արեւմտյան Հայաստան, որից հետո նա իր տեսածից տպավորված որոշել է ֆիլմ  նկարել Հայոց ցեղասպանության մասին, որի նկարահանումներին հաջորդ տարի հրավիրել է մասնակցել հենց իր հետ նույն խմբում ճանապարհորդած հայ զույգի, ինչպես նաեւ Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Ստամբուլում ապրող այնպիսի անձանց, որոնց նախնիները փրկվել էին Հայոց ցեղասպանությունից։

Ֆրանսիական Balibari WDR–ի  ստուդիայի պրոդյուսեր Կլառա Վիլերմոսը  ֆիլմի նկարահանմանը հրավիրում է նաեւ ֆրանսահայ հայտնի պատմաբան, Եվրոպայի հայտնի համալսարաններում դասավանդող Ռայմոնդ  (Հարություն)Գեւորգյանին։

Ֆիլմի նկարհանող կազմի եւ մասնակիցների ուղեւորությունը դեպի Արեւմտյան Հայաստան կազմակերպել է Նարեկավանք Տուր ընկերությունը։

Ֆիլմի սյուժեն հետեւյալն է, որ Հայոց ցեղասպանության հետեւանքով աշխարհի տարբեր երկրներում հայտնվածները մի ավտոբուսով մեկնում են ճամփորդության Արեւմտյան Հայաստան, որի ընթացքում մասնակիցները մեկը մյուսի հետ կիսվում են իրենց նախնիների հետ տեղի ունեցած ողբերգական պատմություններով։

Ֆիլմի մեջ մասնակցում են Ստրասբուրգից Ժաննա Բարսեղյանը, Բեռլինից հայտնի հայ երաժիշտ Ստեփան Գանտրալյանը, Հայաստանից հայտնի պլաստիկ վիրաբույժ Աննա Սարգսյանը եւ այլք։

Ֆիլմում  երկխոսությունները մասնակիցների միջեւ եւ Արեւմտյան Հայաստանում տեղացի քրդերի ու թուրքերի միջեւ տեղի են ունենում հայերենով, անգլերենով, ֆրանսերենով, թուրքերենով ու ռուսերենով, իսկ ֆրանսերենով ու գերմաներենով թարգմանությունը`  ենթագրերով։

Այսինքն ֆիլմը հանգիստ կարող են դիտել նաեւ հայերեն իմացողները։

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն. Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ուղերձ է…
Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Ավելի քան 100.000 հայեր ստիպված են եղել լքել իրենց տներն Արցախում՝ բարբարոս ադրբեջանցի օկուպանտների պատճառով...
21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
Հաշվի առնելով ժամանակակից աշխարհում ցեղասպանության ռիսկերն ու արձանագրվող դեպքերը, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական...
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան…
Ցեղասպանության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
Միջազգային հանրության կողմից այս էպիկական ողբերգությանը վճռական պատասխան չտալը խրախուսում է այլ վարչակարգերին նմանատիպ մարդասպան…
Այսօր առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերիդ բարձունք (ուղիղ)
Նշենք, որ այս տարի բազամթիվ քաղաքացիներ անակնկալի էին եկել, երբ առավոտյան տեսել էին, որ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող…
Ամենաշատ