Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են Կառավարությունից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կորոնավիրուսի տարածման հետեւանքով երկու երկրներում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակն ու դրա մեղմմանն ուղղված միջոցառումները:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ դեսպան Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել են նաեւ Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների՝ սույն թվականի հունիսի 23-ին կայացած հանդիպման շրջանակներում քննարկված երկկողմ օրակարգի արդիական հարցերին: