News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը պնդում է, որ «միասնական կարծիք չկա» այն մասին, թե ճիշտ է արդյոք տեղեկատվությունը, որ Ռուսաստանը պարգեւատրում է առաջարկել թալիբանների հետ կապված գրոհայիններին՝ ամերիկյան զինվորականներին ոչնչացնելու համար: Վարչակազմում նշել են, որ հետախուզությունն այդ մասին չի հաղորդել նախագահ Դոնալդ Թրամփին կամ փոխնախագահ Մայք Փենսին, չնայած ԶԼՄ-ներում հակառակ հայտարարություններին:

«ԱՄՆ նախագահին երբեք այդ մասին չեն տեղեկացրել, քանի որ հետախուզական համայնքում մեղադրանքների վերաբերյալ փոխհամաձայնություն չկա»,- Fox News-ին ասել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան՝ նշելով, որ հետախուզությունը որոշել է դա չանել, քանի որ հետախուզության ղեկավարը չի համաձայնել տեղեկատվության ճշգրտության հետ, ինչպես նաեւ համարել է, որ այն չի ստուգվել այն աստիճան, որն անհրաժեշտ է Թրամփին զեկուցելու համար։

Ռուսաստանը հերքում է, որ երկիրը վճարել է ամերիկացի զինվորների սպանության համար: Ռուսաստանի ԱԳՆ-ն այդ զեկույցներն անվանել է «տեղեկատվական կեղծիքներ»: Թալիբների ներկայացուցիչը նույնպես հերքել է այդ պնդումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ