News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ինգոլշտադում կայացել է նորացված Audi Q5 քրոսովերի շնորհանդեսը: Թարմացված մոդելը կարտադրվի Մեքսիկայում՝ Սան Խոսե Չյապայի գործարանում, իսկ համաշխարհային վաճառքի մեկնարկը նախատեսված է մինչեւ 2020-ի աշուն, հայտնում է Autonews-ը:

Նախ հասանելի կլինի դիզելային շարժիչով մեքենայի միակ մոդելը, ավելի ուշ կհայտնվեն այլ տարբերակներ: Գերմանիայում Audi Q5 40 TDI-ի գները սկսվում են 48.700 եվրոյից: Առաջին հաճախորդներին հասանելի կլինի նաեւ Edition One հատուկ շարքը՝ սեւ արտաքին զարդանախշերով, սպորտային նստարաններով, 19 դյույմանոց անիվներով եւ կարմիր արգելակային հենակներով:

Audi Q5-ի վերակազմավորումը անդրադարձել է արտաքին շատ տարրերի վրա, սակայն դրանցից ոչ բոլորն են տեսանելի անզեն աչքով: Այսպիսով, օրինակ, ռադիատորի սովորական ութանկյուն ցանցը ավելի նեղ ու երկար է դարձել: Առջեւի բամպերի օդամղիչները մեծացել են եւ ստացել են այլ ձեւ, փոխվել է ցերեկային լույսերի պատկերը: Նաեւ հայտնվել է նոր դեկորատիվ զարդանախշ՝ հետեւի լույսերի միջեւ, եւ նորացված դիֆուզոր՝ բամպերի ստորին մասում, փոխվել է կողային շեմերի ձեւը:

Բացի արտաքին ձեւավորման սովորական փաթեթից, հաճախորդներին առաջարկվում են օպցիաների դիզայներական Advanced եւ S line շարքերը: Առաջին դեպքում ավտոմեքենան ստանում է քրոմապատ եւ արծաթյա արտաքին տարրեր, իսկ երկրորդում՝ քրոսովերը հագեցած է ռադիատորի ծակոտկեն կառուցվածքով ցանցով, ինչպես Audi-ի սպորտային մոդելներում է: Սրահի համար առաջարկվում են երկու նոր գույներ՝ District Green եւ Ultra Blue:

Բացի այդ, նորացված Audi Q5-ում աշխարհում առաջին անգամ օգտագործում են օրգանական լուսադիոդներ: Դրանք առանձնանում են լույսի հոսքի միատարրության բարձր մակարդակով եւ հատվածների միջեւ նվազագույն արանքներով:

Եվրոպայում վաճառքի մեկնարկի ժամանակ նորացված Audi Q5-ը հասանելի կլինի 40 TDI միակ տարբերակով` նոր դիզելային շարժիչով, որը բավարարում է վերջին էկոլոգիական Եվրո-6 ստանդարտներին: Չորս մխոցով շարժիչը զարգացնում է 204 ձիաուժ հզորություն, ինչը հնարավորություն է տալիս քրոսովերին 0-ից մինչեւ 100 կմ/ժ արագությունը հավաքել 7,6 վայրկյանում: Շարժիչի քաշը նույնպես փոխվել է՝ ալյումինե մխոցների բլոկը թեթեւացել է 20 կգ-ով, իսկ ծնկալիսեռի զանգվածը նվազել է 2,5 կիլոգրամով: Վառելիքի հայտարարված սպառումը համադրված փուլում կազմում է 5,4 լիտր՝ 100 կմ-ի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ