News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այո, եղել է ընտրակաշառք և այդ ընտրակաշառքը ունեցել է դերակատարություն, այս մասին մենք առաջին անգամը չէ, որ ասում ենք: Այս մասին այսօր` հունիսի 29-ին, ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարել է  ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` պատասխանելով  հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, իր կարծիքով՝ ընտրաակաշառք բաժանե՞լ են, թե ոչ:

«Մենք այն ժամանակ էլ ենք կոչ արել  քաղաքացիներին՝ չտրվել ընտրակաշառքին և ոչ միայն ընտրություններից առաջ, այլև դրանից հետո»,- ասել է Իշխան Սաղաթելյանը:

Հարցին, թե այդ դեպքում ինչպես են պատրաստվում համագործակցել այդ կուսակցություններից մեկի հետ, ՀՅԴ գործիչը պատասխանեց.

«Երբ ասում ենք ընտրակաշառք, դա մեկ կամ երկու դեպք չի եղել, շատերն են օգտագործել: Բայց, վերջին հաշվով, այդ ընտրությունների արդյունքները չեն վիճարկվել: Մեր համագործակցությունը եղել է օրակարգերի շուրջ և այդ համագործակցությունը որքան էլ ունեցել է բացթողումներ, նաև ունեցել է շատ արդյունավետ փուլեր, որոնք եղել են օգտակար մեր պետության ու ժողովրդի համար»,- ասել է Իշխան Սաղաթելյանը:

Կարո՞ղ էր ավելի լավ լինել, Սաղթելյանը համոզված է՝ իհարկե, այո․

«Կարո՞ղ էինք այն տարիներին լավ երկիր կառուցել, իհարկե, կարող էինք: Այս մասով մենք մեր պատասխանատվության բաժինն ունեինք, և այո, ափսոսում ենք այդ կորցրած տարիների համար»,- նշել է Իշխան Սաղաթելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ