News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է` ՀՀ դատաիրավական ոլորտում ընթացող գործընթացները դարձել են երկրում տեղի ունեցող իրադարձությունների առանցքային թեմաներից մեկը։ Մեր տեղեկություններով, գործող իշխանությունները նպատակ ունեն ընդհանուր առմամբ այս ոլորտում ունենալ բացարձակ ազդեցություն, մաքսիմալ ազատվել «ոչ յուրայիններից»։

Մասնավորաբար, չնայած ներկայիս բարձրագույն դատական խորհրդի կազմը ձեւավորվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, այս կառույցի հետ եւս Փաշինյանի իշխանությունը որոշակի խնդիրներ է տեսնում, կամ, ինչպես իրավաբանական հանրության շրջանում են խոսում, այս կառույցի հետ էլ «յոլա» չեն գնում։ 

Շատերի համար անսպասելիորեն վերջին շրջանում տարբեր շրջանակներ սկսել են թիրախավորել ԲԴԽ-ն՝ նշելով, թե այն նույնպես սպասարկում է «նախկիններին»։

 Թերթի տեղեկություններով, իշխանության շրջանում վերջերս նախնական որոշում է կայացվել, եւ մինչեւ սեպտեմբեր տարբեր սատելիտների միջոցով հրապարակ կնետվի, իսկ սեպտեմբերից արդեն բաց տեքստով առաջ կքաշվի ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրաժարականի հարցը։ 

Մեր զրուցակիցներից մեկի խոսքերով, այս հարցի հետ կապված իշխանական խմբակցությունում արդեն որոշակի իրավակարգավորումներ են ուսումնասիրվում ու մշակվում, ավելին՝ խմբակցությունում Նիկոլ Փաշինյանի «հավատարիմները» մի քանի հանդիպումներ են ունեցել իրենց համար հետաքրքրություն ներկայացնող թեկնածուների հետ՝ հասկանալու, թե ով ավելի հնազանդ կլինի։ Մեր աղբյուրը չմանրամասնեց, թե ովքեր են այդ անձինք՝ խոստանալով առաջիկայում ավելի խորքային մանրամասներ տրամադրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ