News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 10
USD
486.6
EUR
551.22
RUB
6.87
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Երկկողմանի թոքաբորբի ախտորոշման կապակցությամբ Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի քննչական մեկուսարանից տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱԱՊԿ-ի մամուլի կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Աթամբաեւը դժգոհել էր վատ ինքնազգացողությունից, ինչի կապակցությամբ նրանից COVID-19-ի համար անալիզներ էին վերցվել, որոնք բացասական արդյունք էին ցույց տվել: Նույն օրը բժիշկների առցանց խորհրդատվություն էր անցկացվել, ինչից հետո նրա մոտ «արտահիվանդանոցային երկկողմանի թոքաբորբ» էր ախտորոշվել: Բժիշկները որոշում էին կայացրել նախկին նախագահին «տեղափոխել հիվանդանոց՝ ստացիոնար բուժման համար»:

Ըստ ԱԱՊԿ-ի՝ անցած շաբաթվա ընթացքում Աթամբաեւը մի քանի անգամ հանդիպել է իր փաստաբանների եւ հարազատների հետ, ովքեր իրեն «փաստաթղթեր եւ իրեր» են փոխանցել: Մամուլի կենտրոնում նաեւ պնդում են, որ նախկին նախագահի փաստաբաններից մեկի մոտ «վիրուսային վարակի առանձին ախտանիշներ են հայտնաբերվել»: «ԱԱՊԿ-ի քննչական մեկուսարանն աշխատում է սովորական ռեժիմով, խստորեն կատարվում են կորոնավիրուսի հարցով հանրապետական ​​շտաբի բոլոր անհրաժեշտ պահանջները»,- ընդգծվում է զեկույցում:

Հունիսի 23-ին Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանն Աթամբաեւին մեղավոր էր ճանաչել Ղրղզստանի Քրեական օրենսգրքի «Կոռուպցիա» հոդվածով եւ դատապարտել էր 11 տարի 2 ամիս ազատազրկման՝ գույքի առգրավմամբ: Ըստ քննիչների՝ 63-ամյա նախկին նախագահը եւ եւս 19 մարդ, այդ թվում՝ նախկին գլխավոր դատախազ Ինդիրա Ջոլդուբաեւան, որը տուգանվել է դատարանի կողմից 67 հազար դոլարով, ներգրավված են 2013 թվականին քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաեւին ուղղիչ գաղութից ապօրինի ազատ ազատ արձակելու մեջ:

Աթամբաեւը, որը Ղրղզստանը ղեկավարում էր 2011-2017 թվականներին, ձերբակալվել էր 2019-ի օգոստոսի 8-ին՝ Չուիի շրջանի Կոյ-Տաշ գյուղում գտնվող իր նստավայրում շուրջ 24 տեւած հատուկ օպերացիայի ընթացքում: Պետության նախկին ղեկավարի կողմնակիցները, ով բազմիցս մերժել է իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները, դիմադրություն էին ցույց տալիս, օպերացիայի ընթացքում հատուկ նշանակության զորքերի մեկ սպա էր զոհվել: Առճակատման ընթացքում ավելի քան 100 մարդ դիմել է բժշկական օգնության, այդ թվում՝ ոստիկանության աշխատակիցները:

Նախկին նախագահին ծանուցում է տրվել՝ իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու, անկարգություններ կազմակերպելու, սպանություններ կատարելու, սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ պատանդ վերցնելու կազմակերպման, կոռուպցիայի, Բատուկաեւի՝ բանտից ապօրինի ազատման, Բիշքեկի ՋԷԿ-ի վերակառուցման ընթացքում կոռուպցիայի, «Ֆորում» արդյունաբերական խմբի՝ Բիշքեքում գտնվող շենքի հետ ապօրինի գործարքի կազմակերպման եւ Իսիկ-Կուլի շրջանում հողերի ապօրինի ձեռքբերման կասկածանքով: Աթամբաեւը 2019-ի օգոստոսի 8-ից գտնվում է նախաքննական կենտրոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կորոնավիրուսից մահացած 11 անձանցից ամենաերիտասարդը 51-ամյա կին է, ամենատարեցը՝ 93-ամյա տղամարդ
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 557 նոր դեպք և 709 առողջացած...
Աֆղանստանում վրացի 28 զինվորականի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Զինծառայողները հայրենիք են վերադարձել Գերմանիայի օդուժի ինքնաթիռով․․․
Կորոնավիրուսով վարակման 557 նոր դեպք. կա 18 մահ
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 10-ին հաստատվել է կորոնավիրուսի 30903 դեպք...
Արա, լավ, ինչքա՞ն ա տեւելու էս դիմակահանդեսը. Կեցցե՜ դնչկալի բիզնեսը. Գեւորգ Պետրոսյան
Աշխարհն արդեն տոնում է կորոնավիրուսի դեմ հաղթանակը, իսկ Երեւանի փողոցներում դեռ զվռնում են դիմակ կրելու կոչ անող ոստիկանական զրահամեքենաներ...
Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան
Չորս շաբաթ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկերաձգելու իր մտադրության մասին, ես այս...
«Իրատես». Իրենք էլ են զզվել. իրավապահներից շատերի նյարդերը տեղի են տալիս
Մեր տեղեկություններով, խիստ հրահանգ կա ապահովելու որոշակի տուգանքների չափ, որի համար հանրության թուք ու մուրը...