News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ազգային Ժողովի արտահերթ նիստում իշխանությունները կփորձեն ուղղել այն սխալները, որոնք թույլ տվեցին նախորդ շաբաթ՝ Սահմանադրության պահանջների ակնհայտ խախտմամբ փոփոխություններ կատարելու ժամանակ։ Այդ մասին նշվում է  «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ  Էլինար Վարդանյանի հայտարարությունում:

«Սրանով իշխանությունն արձանագրում է երկրում ստեղծված իրավիճակի անլրջությունը, կառավարման փնթիությունը։

Նախ Սահմանադրության խախտմամբ անում են վիճարկելի փոփոխություններ, այնուհետև նախագահին, նրա լուռ համաձայնությամբ և աջակցությամբ զրկում են փոփոխությունները ստորագրելու իրավազորությունից, իսկ հետո պարզվում է, որ ՍԴ փոփոխությունները չեն կարող գործել, քանի որ չեն արվել ՍԴ մասին օրենքի փոփոխություններ։ Հենց այնպես, ի միջի այլոց, իշխանությունները ԱԺ նախագահի շուրթերով հրապարակայնացնում է, որ այս սխեմաները իրենց հուշել է գործող նախագահ Արմեն Սարգսյանը։ Սա պատահականություն չէր, ոչ էլ բարոյական հարթություն։ Սա լավ հաշվարկված, միտումնավոր քայլ էր՝ միասին կատարած հանցագործության փիլիսոփայության շրջանակներում։ Վաղը, երբ կքննվի սահմանադրական կարգի տապալման այս գործը սույն հայտարարությունը կարող է դառնալ իրեղեն ապացույց։

Սրան զուգահեռ, վարչապետը մեկ երեկոյի ընթացքում Սահմանադրական Դատարանի վերաբերյալ իրար հետևից երեք գրառում է անում՝ ազդարարում է ժամը 00։01 ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցումը, շնորհավորում է ՍԴ նախագահի պաշտոնակատարին։ ԱԺ նախագահը ընդունում է նույն դատավորին դաձյալ շնորհավորում որպես ՍԴ նախագահի պաշտոնակատար։

Իսկ այսօր ԱԺ արտահերթ նիստ հրավիրելով փաստում են, որ ամեն ինչ այդքան էլ այդպես չէր, և որ ՍԴ դատավորների լիազորությունների դադարման համար անհրաժեշտ էր Սահմանադրական Դատարանի մասին սահմանադրական օրենքի փոփոխություններ։

Սա մատնում է այսօրվա կառավարման որակի մանկապարտեզային լրջությունը, որտեղ վարչապետն ու Աժ նախագահը կենցաղային պատկերացումներով են առաջնորդվում իրենց քայլերում։

Սա իրականում վարչապետի իրավաբանական թիմի ձախողումն է, և նրանք ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մինչև վերջ պատրաստ են ոտնահարել Սահմանադրությունը, օրենքները, իրավական համակարգը։ Վաղը այս նույն իրավաբանների թիմից ընտրելու են ՍԴ դատավորներ։ Չկա՞ր նրանց մեջ մեկը՝ ով կզուշացներ, որ Սահմանադրության, ինչպես նաև միջազգային պայմանագրերի ոչ բոլոր դրույթներն ունեն անմիջական գործողություն։ Որ եթե 2005թ. Սահմանադրության 6-րդ հոդվածում խոսվում էր Սահմանադրության անմիջական գործողության մասին, 2015թ. Սահմանադրության մեջ այդ կետը հանված է: Միայն 3-րդ հոդվածի 3-րդ մասն է խոսում այն մասին, որ «Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:» Մնացած բոլոր դեպքերում, Սահմանադրությունը պետք է կոնկրետացվի օրենքներում: Իսկ այս դեպքում` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում։

Չկա՞ր մի իրավաբան, որը ԱԺ նախագահին մատնացույց կաներ այս ամենը մինչ ԱԺ նախագահի և ՍԴ դատավորի հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություն տարածելը։

Իհարկե, հասկանալի է, որ Սահամանադրական Դատարանը իմքայլականների համար դարձել էր «իդեա ֆիքս»։ Այնքան, որ ըստ տարածված լուրերի ԱԺ արտահերթ նիստին բերման էին ենթարկել կորոնավիրուսով վարակված պատգամավորներին։ Այս հարցը, վստահաբար պետք է դառնա քննության առարկա։

 

Այսօր էլ, կորոնավիրուսով վարակված այսքան հիվանդ ունեցող ԱԺ-ում նիստ հրավիրելը, մեղմ ասած, արկածախնդրություն է։

Մեր իշխանությունների յուրաքանչյուր հաջորդ քայլ ցույց է տալիս, որ այն չունի լրջության նվազագույն աստիճան։ ։ Յուրաքանչյուր հաջորդ որոշում պատահական իշխանության պատահական որոշում է, որին արդեն նույնքան անլուրջ էլ վերաբերում է հանրությունը։ Սա է Հայաստանի օբյեկտիվ վիճակը»,- նշվում է հայտարարությունում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ մասնագիտական որակներից, շատ բարեխիղճ անձինք արատավորվելու են. Սիրանուշ Սահակյանը ՍԴ նոր անդամների մասին
Սա նշանակում է, որ այն դատավորները, ում իրավունքների խախտում կարձանագրվի, պետք է իրավական եւ փաստացի վերականգնվեն իրենց…
ՍԴ ճգնաժամը ստեղծել է իշխող քաղաքական ուժը իր ապօրինի քայլերով․ Ռուբեն Մելիքյան
Այո, այս հակասահմանադրական ճանապարհով ՍԴ գործունեությունը խափանելու, դատավորներին ապօրինաբար․․․
Եթե որեւէ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել, ես այդ մարդկանց ցանկում չեմ. Բադասյան
Ես մի փոքր զարմացած էի, որ դիմումատուները ՄԻԵԴ-ից միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումով փորձում էին հասնել փաստացի նրան, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտնել կամ կասեցվեին...
Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան
Չորս շաբաթ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկերաձգելու իր մտադրության մասին, ես այս...
ՄԻԵԴ-ն ասաց, որ այս դեպքերի համար միջոց չի կիրառում, եւ ես դրա համար խրախճանքի առիթ չեմ տեսնում․ Ալվինա Գյուլումյան
Դատարանն ասում է, որ առանց դրա էլ է հնարավոր վերականգնել մեր իրավունքը ցանկացած․․․
Մեզ չեն լռեցնելու. սա բումերանգի էֆեկտ է ունենալու. Շաքե Իսայան
Մենք պատրաստ ենք և անգամ այդ պարագայում, երբ նրանք ստիպված կլինեն ամբողջ խմբակցության պատգամավորների նկատմամբ քրեական․․․
Ամենաշատ