News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ փորձել է տպավորություն թողնել եւ զրույցի ժամանակ քննադատել է ԱՄՆ նախկին առաջնորդներին, գրում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ եւ այլ պետությունների նախկին եւ գործող պաշտոնական անձանց, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ Թրամփը վերջին տարիներին ՌԴ նախագահի հետ զրույցներին «երբեք մանրակրկիտ չի պատրաստվել»: Նա մեծամասամբ խոսել է իր մասին, հաճախ նշել տնտեսական զարգացման գործում իր հաջողությունները: Աղբյուրների խոսքով՝ Թրամփը նախկին նախագահներին «թուլամորթներ եւ հիմարներ» է անվանել: Նա հատկապես քննադատել է Բարաք Օբամային եւ Ջորջ Բուշ կրտսերին՝ հույս ունենալով, որ «հիացմունք» կառաջացնի Պուտինի մոտ:

Աղբյուրների վարկածով՝ նման մոտեցումը մտահոգել է Թրամփի օգնականներին: Նրանք կարծում են, որ ԱՄՆ նախագահի՝ զրույցներ վարելու ձեւը սպառնալիքի տակ է դնում ԱՄՆ անվտանգությունը:     

Բացի այդ, աղբյուրների խոսքով, Թրամփը «նվստացրել է» ԱՄՆ դաշնակիցներին, մասնավորապես, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային, Կանադային եւ Ավստրալիային:

Նա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին անվանել է «հիմար», նրան մեղադրել Ռուսաստանի կողմից մանիպուլացված լինելու մեջ: 

Մեկ այլ աղբյուր նշել է, որ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյի հետ զրույցներում Թրամփը պնդել է, թե նա «զուրկ է խիզախությունից»: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցներում նա քննադատել է Մակրոնին և ասել, որ Ֆրանսիան բավարար միջոցներ չի ծախսում պաշտպանության համար:

Աղբյուրները պնդում են, որ Թրամփին ամենից հաճախ զանգում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ով Թրամփից փորձում է ստանալ զիջումներ եւ այլ «լավություններ»:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ