News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 1-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 2-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը՝

Արաբկիր վարչական շրջանի՝  Ադոնց, Շիրվանզադե, Ն. Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Մալխասյանց, Տոլբուխին, Արաբկիրի 41, 43, 49, 51, 53 փողոցների, Վրացական 4-րդ, Կոմիտաս 1-ին, Մալխասյանց նրբանցքների, Թբիլիսյան խճուղի 1, Գրիբոյեդով 15, 15ա, 26,  Ն. Զարյան 21-140 հասցեներն իրենց կոտորակներով, Ազատության  պողոտա 7/1, 7/2, 9/1, 9/2, 21, 23, 24, 25, 26, 27 հասցեներն իրենց կոտորակներով,  Հ. Էմին 135-150 հասցեներն իրենց կոտորակներով, Վրացական 12 - 21 հասցեներն իրենց կոտորակներով, Կոմիտասի պող. 37, 39, 41, 45 - 67 հասցեներն իրենց կոտորակներով, Կոմիտաս անցուղին իր այգիով, Արաբկիր բժշկական կենտրոնի ջրամատակարարումը։

Կենտրոն վարչական շրջանի` Իսահակյան, Կորյուն, Թամանյան, Բայրոն, Մոսկովյան, Գ. Քոչար փողոցների, Սայաթ-Նովա 1-33, Պուշկին 48, Լալայանց 47ա,  Թումանյան 21, 35-40,  Սարյան 1, Տերյան 42-91,  Աբովյան 11-62, Նալբանդյան 23-59, 102-110, Մ. Մաշտոց 37-60, Սարմեն 1-10, Բաղրամյան 1-3 համարների, Մոսկովյան անցուղու, Սպենդարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի, Կիլիկիա թաղամասի, Ծիծեռնակաբերդի խճուղու, Ցեղասպանության թանգարանի, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի  ջրամատակարարումը։

Շենգավիթ վարչական շրջանի` Թամանցիների, Եսայան, Թաթիկ Սարյան, Խաչիկյան փողոցների, Մասիսի փողոցն իր նրբանցքներով, Արշակունյաց պողոտայի 69-380, Ֆրունզե 54-150, Բագրատունյաց փող. 41-ից-80 համարների,  Ներքին Շենգավիթ, Նորագավիթ թաղամասերի ջրամատակարարումը:

Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Տպել
Ամենաշատ