News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումներն ընթանում են մի քանի ուղղություններով: Այս մասին ԵԱՀԿ մասնակցությամբ «Անվտանգության ոլորտի բարեփոխումները եւ արդյունավետ կառավարումը» թեմայով ֆեյսբուքյան վեբինարի ժամանակ ասաց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Առաջին հերթին նա նշեց բանակի սննդի փոփոխությունը: Նախկինում դրանով զբաղվում էր Պաշտպանության նախարարությունը: Որոշվեց հանձնել մասնավոր հատվածին, եւ կարճ ժամանակ նաց արդյունավետություն տեսանք, արձանագրեց Գրիգորյանը: Նրա խոսքով՝ զինվորականները զբաղված են իրենց անմիջական պարտականություններով, սննդի որակը բարելավվել է։

Բարեփոխումների շարքում Գրիգորյանը նշեց կանանց ներգրավվածության կարեւորությունը պաշտպանական համակարգում : «Հույս ունեմ մի օր կին գեներալներ տեսնել»,- ասաց Գրիգորյանը։ Մեկ այլ կարեւոր ուղղություն է, ըստ Գրիգորյանի, կրթությունը համակարգում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ