News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ոստիկանական համակարգում բարեփոխումների նպատակը ինտելեկտւալ ոստիկան ստեղծելն է: Սա կլինի ամենակարեւոր չափանիշը: Այս մասին ԵԱՀԿ մասնակցությամբ «Անվտանգության ոլորտի բարեփոխումները եւ արդյունավետ կառավարումը» ֆեյսբուքյան վեբինարի ժամանակ հայտարարեց պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։

Ըստ նրա՝ ուժային մարմինները, որպես կանոն, գործում են փակ ռեժիմում, եւ դա խոչընդոտում է թափանցիկ եւ ծավալուն վերահսկողությանը: Այնուամենայնիվ, հեղափոխությունից հետո մենք ավելի բաց ենք խոսում, եւ միջազգային գործընկերների հետ միասին փորձում ենք ավելի լավ լուծումներ գտնել, հավելեց խորհրդարանականը: Ըստ նրա՝ պարզ է, որ այդ թեմայի վերաբերյալ տեղեկությունների մեծ մասը չի կարող հրապարակային լինել, սակայն ժողովրդավարական երկրում այդ շրջանակը փոքր-ինչ ընդլայնվում է. «Այժմ նպատակը խորհրդարանի վերահսկողության բարձրացումը եւ նոր գործիքակազմի գործարկումն է, միջազգային գործընկերների փորձի օգտագործումը»:

Որպես ժողովրդավարության օրինակ՝ նա նշեց, որ ոստիկանությունը դադարեցրել է փշալարերի օգտագործումը հավաքների ժամանակ: Քոչարյանն իր խոսքում բազմիցս մատնանշեց նախորդ ռեժիմի անօրինականությունը, երկակի ստանդարտները, կեղծիքները եւ գործող ռեժիմի կիարժեք լեգիտիմությունը:

Շարունակելով բարեփոխումների թեման՝ նա ընդգծեց, որ բանակում մարդու իրավունքները շարունակում են մնալ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Այս համատեքստում նա մեջբերեց Իսրայելի օրինակը, որտեղ էթիկայի կոդեքս է գործում։ Ըստ նրա՝ եթե հնարավոր լինի սեփական կոդեքսը ներդնել բանակում, դա ողջունելի կլինի։

Քոչարյանը շեշտեց ԵԱՀԿ-ի աջակցությունը ոստիկանության ոլորտում բարեփոխումների նախապատրաստման գործում, եւ հայտնեց, որ քննարկել է բարեփոխումներն ԱՄՆ դեսպանի հետ: «Վերահսկողությունը շատ կարեւոր է: Քանի որ նույնիսկ լավ համակարգերն առանց վերահսկողության վատ են իրենց պահում»,- նշեց Քոչարյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ոստիկանությունն իրավապահ համակարգում ամենաբարձր վստահություն վայելող կառույցն է. հրապարակվել են հարցման արդյունքները
Միջոցառմանը ներկա էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՆԳ նախարարի…
Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահից պահանջել է վերացնել Մինսկի խումբը
Ասել է, թե «ղարաբաղյան հակամարտությունն արդեն կարգավորված է»․․․
Ամենաշատ