News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն բանակցություններ է վարել «Թալիբան» արմատական ​​շարժման առաջնորդներից մուլա Աբդուլահ Հանի Բարադարի հետ: Այս մասին հայտնել է  Associated Press-ը (АР)՝ վկայակոչելով թալիբների ներկայացուցիչ Սոհաիլ Շահինայեին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ըստ АР-ի՝ կողմերը քննարկել են փետրվարին ԱՄՆ-ի եւ «Թալիբանի» միջեւ կնքված խաղաղության համաձայնագրի իրականացումը: Զրույցը տեղի է ունեցել վիդեոկոնֆերանսի ձեւաչափով այն բանից հետո, երբ Աֆղանստանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադը կիրակի մեկնել էր Դոհա, Իսլամաբադ եւ Տաշքենդ՝ միջաֆղանական բանակցությունների մեկնարկի քննարկման համար։

Փետրվարի 29-ին Դոհայում ԱՄՆ-ն եւ «Թալիբանը» խաղաղ պայմանագիր էին ստորագրել: Պայմանավորվածությունների համաձայն՝ ԱՄՆ-ն, նրա դաշնակիցները եւ կոալիցիան մտադիր են 14 ամսվա ընթացքում բոլոր զորքերը դուրս բերել Աֆղանստանից: Թալիբները, իրենց հերթին, երաշխավորում են, որ չեն օգտագործի Աֆղանստանի տարածքն այն գործողությունների համար, որոնք սպառնալիք են ԱՄՆ-ի եւ դրա դաշնակիցների համար: Մշտական ​​եւ համապարփակ հրադադարի մասին միջաֆղանական բանակցությունների սկսվելուց առաջ, որպես վստահության միջոցառումների ամրապնդում, պետք է շարժման մինչեւ 5 հազար կողմնակից եւ թալիբների կողմից պահվող մինչեւ 1 հազար մարդ ազատ արձակվի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ