News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ես այդ հարցը քննարկել եմ նաեւ ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ. որպեսզի պարզ լինի՝ ինչի մասին է խոսքը, ասեմ, որ գոյություն ունի մուլտիպլեքս համակարգ, որի ծածկույթը ՀՀ ամենափոքր մասն է, մի քանի տոկոս է կազմում. դա այն վայրերն են, որտեղ գոյություն չունեն օրինակ «Յուքոմի» ցանցը, «Ռոստելեկոմի» ցանցը, ինտերնետային հեռուստատեսային ցանցը: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ռուսական հետռուստաալիքիների հետ կապված խնդրին, որը բարձրաձայնել էր նաեւ Հայաստանում ՌԴ դեսպանությունը:

«Մուլտիպլեքս համակարգերում ներառված են եղել այնպիսի հեռուստաալիքներ, ինչպիսիք են CNN-ը եւ ռուսական 2-3 ալիքները: Ընդհանրապես աշխարհում մուլտիպլեքսներում չկան ներառված այլ երկրների, նույնիսկ դաշնակից երկրների ալիքները: Դա նոնսենս է, որ  մուլտիպլեքսը ներառում է օտարալեզու որեւէ հեռուստաալիք:

Այդ համագործակցությունը երկկողմանի պետք է լինի. այսինքն եթե ինչ-որ հեռուստաալիքի մասին ենք խոսում, որը ցանկալի է, որ մուլտիպլեքսում ներառված լինի, նաեւ ցանկություն եւ պատրաստակամություն պետք է լինի այդ ալիքի կողմից: Այս պահին բանակցություններ են գնում, ԱԳՆ-ն զբաղվում է, որ այնուամենայնիվ ռուսական ВГТРК-ի ալիքները ներառվեն հայկական մուլտիպլեքսի մեջ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ