News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայկական բնապահպանական ճակատն անդրադարձել է այսօր՝ հունիսի 30-ի առավոտյան Ամուլսարի պոստերում նոր պահնորդական ուժերի մուտք գործելուն:

Ստուեր ներկայացնում ենք ՀԲՃ հայտարարությունը:

«Այսօր լուսադեմին Ամուլսարի երկրորդ «պոստից» տարածք են ներխուժել զինված անձինք, ովքեր ներկայացնում են տարածքի նոր պահնորդային ընկերությունը: Մուտքի առաջին րոպեներին նրանք մեքենաների անիվների տակ սպանել են պոստում ապրող շան երեք ձագուկների:

Քիչ անց, Ջերմուկի, Գնդեվազի եւ Կեչուտի բնակիչները հավաքվել են երկրորդ «պոստի» տարածքում, ժամանել են նաեւ ոստիկանները: Թե ի՞նչ նպատակով է իրականացվում այս ցուցադրական գործողությունը՝ կարելի է ենթադրել։

Մեկ ամիս առաջ մենք գրել էինք, որ այսպիսի բաներ սպասվում են․․․ Մայիսի 27-ի մեր հայտարարությունը բառացի ասում է՝

«Լուրեր են շրջանառվում, որ հաջորդ շաբաթ Ամուլսարում հանքարդյունաբերողներն ինչ-որ գործողություն են նախապատրաստում, որի հիմնական տակտիկան է լինելու՝ բռնի գործողություններ հրահրել՝ դրանցում ներքաշելով Ամուլսարի պահապաններին, դրանով հիմնավորել ոստիկանական միջամտությունը եւ ճանապարհ բացել Ամուլսարի մոտ հանքային տեխնիկա տեղափոխելու համար:

Ամուլսարի պայքարը ոչ բռնի քաղաքացիական անհնազանդության ուղիղ գործողություն է: Այս մասին գրվել է նաեւ Հավաքների ազատության հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարի զեկույցում, ով շեշտել է, որ այս պայքարը սադրանք, պրովոկացիա կամ այլ բիզնեսների շահերի պաշտպանություն չէ, այլ մաքուր բնական միջավայրում ապրելու մարդկանց հիմնարար իրավունքի պաշտպանության համար մղվող խաղաղ հավաք: Արդեն երկու տարի՝ մեծ զրկանքների գնով ու հսկայական նվիրվածությամբ Ամուլսարի պահապանները պաշտպանում են բոլորիս առողջությունն ու կյանքը:

Ամուլսարի պահապանների մեջքին կանգնած է գրեթե ողջ Ջերմուկ համայնքը եւ տասնյակ հազարավոր մարդիկ ամբողջ Հայաստանից ու աշխարհի տարբեր ծայրերից: Այս մասին են փաստում մոտ 3000 ստորագրություններով հանրագիրը, բազմամարդ ակցիաներն ու հսկայական աջակցությունը, որ այս պայքարին ցույց են տալիս գիտակից մարդիկ:

Հուսով ենք, որ սադրանքի կազմակերպիչները կբացահայտվեն եւ նրանց գործողությունները կկանխվեն: Ակնկալում ենք նաեւ բազմաթիվ իրավախախտումների ու կեղծիքների վրա հիմնված այս նախագծի վերջնական դադարեցում ՀՀ կառավարության կողմից»։

Պետությունը պետք է դադարի պաշտպանել մասնավոր ընկերությանն ի հաշիվ բնակչության իրավունքների: Լիդիան օֆշորային ընկերությունն արդեն, կարելի է ասել, գոյություն չունի, անցել է իր պարտատերերին, իսկ ՀՀ կառավարությունը չգիտես ինչու շարունակում է հանդուրժել նրա սպառնալիքները:

Զինված պահակախմբի առկայությունն Ամուլսարում անընդունելի է, այս պրակտիկան պետք է անմիջապես վերացվի: Սա բացահայտ բռնության սպառնալիք է հանքի գործարկման հանդեպ բացասական դիրքորոշում ունեցող համայնքների բնակչության նկատմամբ, եւ տպավորություն ունենք, որ նման ձեւով տարածք ներխուժելը միտումնավոր է արվել՝ որպես ուժի ցուցադրում։

Պահնորդային ծառայություն իրականացնող կազմակերպությունը կարելի էր փոխել շատ ավելի հանգիստ ու առանց որեւէ աղմուկի, այլ ոչ թե արտակարգ դրության պայմաններում դարձնել իրավիճակի սրման առիթ։

Այս պահին Ջերմուկ համայնքի բնակիչների, պահնորդային ծառայության եւ ոստիկանության միջեւ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ նոր պահնորդային ծառայությունը կշարունակի գործել նախորդի սկզբունքներով, այսինքն՝ Ամուլսարի տարածքում կմնան միայն տվյալ ժամանակահատվածի հերթապահները՝ 2-3 հոգի, նրանք զինված չեն լինի, իսկ պահնորդային ծառայության մյուս աշխատակիցները, ովքեր տվյալ պահին հերթապահություն չեն իրականացնում՝ կտեղավորվեն որեւէ հյուրանոցում եւ Ամուլսարի տարածքում չեն մնա»:

Նշենք, որ մինչ այդ նոր պահնորդական ծառայության ներկայացուցիչները, որոնք եկել էին փոխարինելու «Պանտեռա» պահնորդական ընկերության ներկայացուցիչներին, ասում էին, որ հերթափոխից հանգստացող աշխատակիցները եւս կմնան Ամուլսարի տարածքում, հենց այդտեղ էլ կհանգստանան, ինչին դեմ էին Ամուլսարի պահապան ակտիվիստները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ