News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ Երկրի Հարավային բեւեռը վերջին 30 տարվա ընթացքում երեք անգամ ավելի արագ է տաքացել, քան մոլորակի մնացած մասը, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով Nature Climate Change-ին։

Հայտնի է, որ Անտարկտիդայի ջերմաստիճանը մեծապես տատանվում է՝ կախված տարվա եղանակից եւ տարածաշրջանից, ուստի երկար տարիներ հավատում էին, որ մայրցամաքի վրա գլոբալ տաքացման պատճառով ամենաքիչն են ազդում կլիմայի փոփոխությունները: Սակայն 60 տարվա ընթացքում օդերեւութաբանական կայաններից ստացված տվյալները եւ համակարգչային մոդելավորման արդյունքները ցույց են տվել, որ դա այդպես չէ։

Տաքացման պատճառ է դարձել Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում ջրի ջերմաստիճանի բարձրացումը, որը տասնամյակներ շարունակ նվազեցրել է մթնոլորտային ճնշումը Հարավային օվկիանոսի ատլանտյան մասում՝ Ուեդելի ծովի վրա, արեւմտյան Անտարկտիդայի ափերի մոտ: Դա, իր հերթին, ուժեղացրել է տաք օդի հոսքը անմիջապես Հարավային բեւեռի վրա՝ 1989 թվականից այն տաքացել է ավելի քան 1,83 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի։

Չնայած հայտնի էր, որ արեւմտյան Անտարկտիդայում եւ Անտարկտիկական թերակղզում ջերմաստիճանը 20-րդ դարում բարձրանում էր, Հարավային բեւեռում ցրտում էր, եւ գիտնականները կարծում էին, որ երկրի այդ հատվածը չի ընդունում գլոբալ տաքացումը: Սակայն ներկայումս այն տաքանում է մոտ 0,6 աստիճանի արագությամբ՝ համեմատած մոլորակի մնացած մասի 0,2 աստիճանի հետ: Մասամբ դա կարող է պայմանավորված լինել բնական ցիկլով, որը կոչվում է միջդեկադային խաղաղօվկիանոսյան տատանում, տեւում է մոտ 15-30 տարի: Այնուամենայնիվ, տաքացման արագությունը գերազանցում է այս ցիկլի ներդրումը, եւ գիտնականները կարծում են, որ պատճառն, այնուամենայնիվ, մարդկային գործունեությունն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ