ՀՀ երկրորդ նախագահ Ռոբեր Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը պնդում է, որ իր պաշտպանյալի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք չի փոխվել իր կարծիքը նախկին նախագահի նկատմամբ խափանման միջոցի փոփոխությունից հետո, փաստաբանը նշեց, որ քաղաքական հետապնդման մասին խոսում է ոչ թե խափանման միջոցը, այլ մեղադրանքը:
«Հնարավոր է, որ այդ ճանապարհին նրանք բախվել են ինչ-որ դատավորի սկզբունքայնության հետ»,-նշեց Հովհաննես Խուդոյանը: