News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ժնեւի ավտոսրահի կազմակերպիչները որոշել են ավտոսրահի ճակատագիրը: Իրադարձությունների լավ զարգացման դեպքում ցուցահանդեսը կկազմակերպվի 2022թ., սակայն անհաղթահարելի հանգամանքների պատճառով դրա անցկացման իրավունքը կվաճառվի, հայտնում է RG-ը։

Կորոնավիրուսով պայմանավորված՝ Ժնեւի ավտոսրահում 2020-ին ցուցադրումը չեղյալ հայտարարելու կապակցությամբ ավտոսրահի ճակատագիրը վտանգված է, եւ պետք է մինչեւ աշուն լուծում գտնվի:

Միջազգային ավտոսրահի հիմնադրամի կոմիտեն եւ խորհուրդը որոշել են 2021-ին չկազմակերպել ցուցահանդեսը, քանի որ հիմնական ցուցանմուշների հայտերը ներկայացնելիս պարզ է դարձել, որ մասնակիցները պատրաստ են քննարկել 2022 թվականը, բայց ոչ 2021-ը՝ նրանց նույնպես ժամանակ է պետք COVID-19-ի ճգնաժամի հետեւանքով խախտված ֆինանսական կայունությունը վերականգնելու համար։

Ժնեւի սրահիխորհուրդը կազմակերպիչներին առաջարկել է 16,8 միլիոն շվեյցարական ֆրանկի վարկ, բայց վերջիններս հրաժարվել են: Պայմանագրով ցուցահանդեսը պետք է անցկացվի 2021թ., բայց դա հնարավոր չէ, քանի որ ավտոսրահը չի կարողանա գրավել մարդկանց անհրաժեշտ քանակը, ըստ անցած տարիներիփորձի, դա ավելի քան 600 հազար այցելու եւ 10 հազար լրագրող է: Այլ կերպ ասած, փոխառությունը կազմակերպիչներին կգցի վարկային պարտքերի մեջ, քանի որ պայմանները նախատեսում են ամբողջ գումարի վերադարձ 2021 թվականի հունիսին:

Հիմնադրամի խորհուրդը որոշել է Ժնեւի ավտոսրահում ցուցահանդեսի անցկացումը վաճառել Palexpo SA ընկերությանը: Palexpo SA-ն այն շենքի սեփականատերն է, որտեղ անցկացվում է շոուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ