News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ Հրայր Թովմասյանին ուղղված նամակը սխալ էին թարգմանել: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:

«Բուքիքիոն ասել էր, որ իրենց առաջարկություններն ամբողջությամբ չեն ընդունվել, սակայն մամուլում գրվել էր, որ հանձնարարությունները ամբողջությամբ չեն ընդունել: Դա խորհրդատվական բնույթ կրող կառույց է, եւ տարբեր պետություններ որպես կանոն ամբողջությամբ չէ, որ ընդունում են այդ փաստաթուղթը: Ես կարող եմ օրինակ բերել փաստաբանության մասին օրենքներ, բազմաթիվ երկրներ, այդ թվում եվրոպական, ամբողջությամբ չեն ընդունել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական եզրակացությունները:

Վենետիկի հանձնաժողովը առաջարկում էր, որ մինչեւ նոր դատավոր նշանակելը այս երկու ամսվա ընթացքում ՍԴ դատավորները շարունակեն պաշտոնավարել, որպեսզի ապահովվի ՍԴ կայունությունը: Սակայն դրա խնդիրը բացարձակապես չկա, որովհետեւ այս փոփոխության արդյունքում ՍԴ-ի աշխատանքը չի խաթարվում, որովհետեւ շարունակում են գործել 6 դատավոր, որոնք բավարար են քվորումի համար: Դրա համար տեսել ենք, որ իրենց առաջարկությունը տրամաբանական չէ: ՍԴ-ում ճգնաժամ կլիներ, եթե դատավորների քանակը բավարար չլիներ նիստեր անելու համար»,-հայտարարեց Նիկոլայ Բաղդասարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ մասնագիտական որակներից, շատ բարեխիղճ անձինք արատավորվելու են. Սիրանուշ Սահակյանը ՍԴ նոր անդամների մասին
Սա նշանակում է, որ այն դատավորները, ում իրավունքների խախտում կարձանագրվի, պետք է իրավական եւ փաստացի վերականգնվեն իրենց…
ՍԴ ճգնաժամը ստեղծել է իշխող քաղաքական ուժը իր ապօրինի քայլերով․ Ռուբեն Մելիքյան
Այո, այս հակասահմանադրական ճանապարհով ՍԴ գործունեությունը խափանելու, դատավորներին ապօրինաբար․․․
Եթե որեւէ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել, ես այդ մարդկանց ցանկում չեմ. Բադասյան
Ես մի փոքր զարմացած էի, որ դիմումատուները ՄԻԵԴ-ից միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումով փորձում էին հասնել փաստացի նրան, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտնել կամ կասեցվեին...
Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան
Չորս շաբաթ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկերաձգելու իր մտադրության մասին, ես այս...
ՄԻԵԴ-ն ասաց, որ այս դեպքերի համար միջոց չի կիրառում, եւ ես դրա համար խրախճանքի առիթ չեմ տեսնում․ Ալվինա Գյուլումյան
Դատարանն ասում է, որ առանց դրա էլ է հնարավոր վերականգնել մեր իրավունքը ցանկացած․․․
Մեզ չեն լռեցնելու. սա բումերանգի էֆեկտ է ունենալու. Շաքե Իսայան
Մենք պատրաստ ենք և անգամ այդ պարագայում, երբ նրանք ստիպված կլինեն ամբողջ խմբակցության պատգամավորների նկատմամբ քրեական․․․
Ամենաշատ