News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՍԴ դատավոր թեկնածու լինելու համար մի քանի պահանջներ կան, օրինակ տարիքային ցենզ կա. կարծում եմ՝ Գագիկ Ջհանգիրյանը 40-ն անց է, ունի բարձրագույն կրթություն, բնականաբար ինքը համապատասխանում է այդ պահանջներին, այլ խնդիր է, որ կառավարությունը կամ ՀՀ նախագահը կամ Դատավորների ընդհանուր ժողովը կառաջադրեն նրան, թե ոչ: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՍԴ դատավորի թեկնածուների շարքում շրջանառվում է Գագիկ Ջհանգիրյանի եւ ՄԻ նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի անունները:

«Ես կարծում եմ, որ ՀՀ-ում կան հնարավոր թեկնածուներ, որոնք ունեն այդ գիտելիքները, որոնց կարող են առաջադրել որպես ՍԴ դատավորի թեկնածու: Շատ նորմալ է, որ որոշ դատավորների լիազորությունները դադարում են, նորերը նշանակվում են:

Կարեն Անդրեասյանն էլ կարող է թեկնածու լինել, որովհետեւ ներկայացված պահանջներին բավարարում է՝ տարիքային ցենզ, աշխատանքային փորձ, իրավաբանական կրթություն եւ այլն»:

Դիտարկմանը, որ ԱԺ շուրջ 10 պատգամավորներ վարակվել են կորոնավիրուսով, այսինքն մնացած պատգամավորներից շատերը կոնտակտավոր են, բայց գալիս են նիստերին, «Իմ քայլը» պատգամավորն ասաց. «Իհարկե, ցանկալի կլիներ, որ ոչ մեկը չհիվանդանար, որ իրար կողքի չնստեին, որ դահլիճն ավելի մեծ լիներ: Բայց երբ հասկանում ես, որ պետության մեջ խնդիրներ կան եւ դու այդ խնդիրների մեջ որպես պատգամավոր դերակատարում ունես, դու պարտավոր ես գաս նիստին եւ քո պարտքը կատարես պետությանը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ մասնագիտական որակներից, շատ բարեխիղճ անձինք արատավորվելու են. Սիրանուշ Սահակյանը ՍԴ նոր անդամների մասին
Սա նշանակում է, որ այն դատավորները, ում իրավունքների խախտում կարձանագրվի, պետք է իրավական եւ փաստացի վերականգնվեն իրենց…
ՍԴ ճգնաժամը ստեղծել է իշխող քաղաքական ուժը իր ապօրինի քայլերով․ Ռուբեն Մելիքյան
Այո, այս հակասահմանադրական ճանապարհով ՍԴ գործունեությունը խափանելու, դատավորներին ապօրինաբար․․․
Եթե որեւէ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել, ես այդ մարդկանց ցանկում չեմ. Բադասյան
Ես մի փոքր զարմացած էի, որ դիմումատուները ՄԻԵԴ-ից միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումով փորձում էին հասնել փաստացի նրան, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտնել կամ կասեցվեին...
Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան
Չորս շաբաթ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկերաձգելու իր մտադրության մասին, ես այս...
ՄԻԵԴ-ն ասաց, որ այս դեպքերի համար միջոց չի կիրառում, եւ ես դրա համար խրախճանքի առիթ չեմ տեսնում․ Ալվինա Գյուլումյան
Դատարանն ասում է, որ առանց դրա էլ է հնարավոր վերականգնել մեր իրավունքը ցանկացած․․․
Մեզ չեն լռեցնելու. սա բումերանգի էֆեկտ է ունենալու. Շաքե Իսայան
Մենք պատրաստ ենք և անգամ այդ պարագայում, երբ նրանք ստիպված կլինեն ամբողջ խմբակցության պատգամավորների նկատմամբ քրեական․․․
Ամենաշատ