News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

NEWS.am-ին հաջողվել է պարզել Ֆրանսիայի Նիցցա քաղաքի Ֆրանսուա Գրոսսո փողոցում մայիսի 6-ին սպանված հայազգի «օրենքով գողի» ինքնությունը: Նա 39-ամյա Էդվարդ Մարգարյանն է, ով քրեական շրջանակներում հայտնի է որպես «Հոկտեմբերյանցի Էդո»: Նրա հետ մեկտեղ, ըստ NEWS.am-ի աղբյուրների, սպանվել է նաեւ քրեական հեղինակություն Աբդուլա Էրզանուկաեւը` «Ավստրիացի Աբդուլա» մականունով:

Նախնական տեղեկություններով` սպանությունը տեղի է ունեցել Սուխումիի բնակիչ 40-ամյա Անդո Սարգսյանի տանը: Նրա եւ իրեն հյուր եկած Մարգարյանի եւ Էրզանուկաեւի միջեւ վեճ է ծագել: Հարեւանները, լսելով աղմուկ եւ կրակոցներ, ոստիկանություն են կանչել: Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են տնից դուրս եկած մի տղամարդու, ով եղել է երկու երեխաների հետ: Ոստիկանական բաժանմունքում ձերբակալված քաղաքացին  հայտնել է, որ վեճի ժամանակ նյարդերը տեղի են տվել եւ նա կրակել է իրեն հյուր եկած երկու անձանց վրա:   

Մեկ այլ վարկածի համաձայն, Սարգսյանն ի վիճակի չէր լինի միանգամից երկու մարդ սպանել, եւ չի բացառվում, որ «օրենքով գողի» եւ քրեական հեղինակության սպանության հարցում երրորդ անձ է ներգրավված եղել:

Մարգարյանի մարմնից հանվել է 22 մմ-անոց տրամագծով փամփուշտ, սակայն մինչեւ այժմ չի պարզվել` արդյոք երկու զոհերն էլ միեւնույն զենքի՞ց են սպանվել, թե` ոչ:

Ըստ տեղեկությունների, սպանված ղազախական ծագմամբ չեչեն գործարար Աբդուլլա Էրզանուկաեւը մի քանի տարի առաջ Ֆրանսիայում քաղաքական ապաստան է ստացել: Նա ապրել է Նիցցայում, եւ պարբերաբար ճամփորդությունների մեջ է եղել: Նա Ֆրանսիայի չեչենական համայնքում ազդեցիկ դեմք էր համարվում եւ հանդես էր գալիս որպես «հարց լուծող»:

Ինչ վերաբերում է «Հոկտեմբերյանցի Էդոյին», ապա, ըստ շրջանառվող լուրերի, նա թագադրվել է 1997 թվականին  հայ «օրենքով գող» Օգանով եղբայրների երաշխավորությամբ, ովքեր այդ ժամանակ հակասության մեջ էին «Դեդ Հասանի» հետ:

Էդվարդ Մարգարյանը երկար ժամանակ ապրել է Բարսելոնայում, իսկ Նիցցա էր եկել` կնոջն ու երեխաներին տեսակցելու համար: Որոշ տեղեկությունների համաձայն, «օրենքով գողը» հին վեճ է ունեցել չեչենական խմբավորումների հետ: Նախանցած տարի Էդոն դաժան ծեծի է ենթարկվել նրանց կողմից, սակայն նրան հաջողվել է ողջ մնալ:  

NEWS.am-ի տեղեկություններով` առաջիկա օրերին Էդվարդ Մարգարյանի դին պետք  է տեղափոխվի Հայաստան` հուղարկավորության նպատակով:

Նշենք նաեւ, որ, ըստ տարբեր աղբյուրների, սպանության կասկածյալն ու սպանված հայազգի «օրենքով գողը» Նիցցայի նախկին հոգեւոր հովիվ (այժմ Ստրասբուրգի հոգեւոր հովիվ) Տեր Վաչեի շրջապատից են: Տեր Վաչեն, ըստ շրջանառվող լուրերի, երբ տարիներ առաջ Նիցցայում չեչեներից մեկի կողմից հայ է դանակահարվել, տեղի հայերին խորհուրդ է տվել վրեժխնդիր լինել։ Նրա խորհրդին հետեւելով` դանակահարվածը վրեժ է լուծել իրեն դանակահարողից: Նշվում է նաեւ, որ Տեր Վաչեն օգտագործում է եկեղեցու ներքեւի սրահը՝ այնտեղ կասկածելի մարդկանց հետ հավաքներ ու կերուխումներ կազմակերպելու  համար, որոնց ներկա են լինում նաեւ քրեական արարքներ թույլ տված մարդիկ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ոստիկանությունն այժմ քրեական հանցակցության մեղադրանք է առաջադրել Տեր Վաչեին, Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն էլ աշխատում է` նրան  Հայաստան տեղափոխելու ուղղությամբ: Այս կապակցությամբ NEWS.am-ին չհաջողվեց մեկնաբանություն ստանալ Մայր Աթոռից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ