News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Boeing Co-ն սկսել է երկար ժամանակ հետաձգվող 737 MAX-ի փորձնական թռիչքների շարքը՝ հուսալով օդանավերի շահագործումը վերսկսելու հավանություն ստանալ, որոնք անցյալ տարի դադարեցվել էին 2 աղետներից հետո, եւ վերականգնել իր սասանված հեղինակությունը, փոխանցում է Reuters-ը:

ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության (FAA) օդաչուները եւ Boeing-ը երկուշաբթի իկրականացրել են առաջին փորձնական թռիչքը, որը տեւել է մոտ 3 ժամ:

Սակարկությունների ավարտին Boeing-ի բաժնետոմսերը աճել են 14,4 տոկոս՝ հասնելով մինչեւ 194,49 դոլարի:

Փորձնական թռիչքների ավարտից հետո FAA-ն պետք է վերլուծի թեստերի տվյալները եւ ի թիվս այլ հանձնարարականների՝ հաստատի օդաչուների պատրաստման նոր ընթացակարգերը: Կարգավորողը հազիվ թե սեպտեմբերից շուտ հավանություն տա  օդանավերի թռիչքների վերսկսմանը, հայտնել են ճյուղի եւ կառավարական աղբյուրները:

Եթե Boeing-ը թույլտվություն ստանա, ընկերությունը կարող է մինչեւ տարեվերջ ԱՄՆ-ում վերսկսել 737 MAX-ի թռիչքները:

FAA-ի գլխավոր խնդիրն է հավաստագրել ընկնելուց պաշտպանական թարմացված համակարգը, որը հայտնի է որպես MCAS, որի թերությունների հետ են կապում 737 MAX-ի երկու աղետները, ինչպես նաեւ կատարել թռիչքային մանեւրումների եւ վթարային գործողությունների լայն սպեկտր, հայտնել է կարգավորողը:

Վարչությունից հայտնել են, որ «թռիչքների դադարեցման կարգադրությունը կհանեն միայն այն բանից հետո, երբ համոզվեն, որ օդանավը համապատասխանում է հավաստագրված ստանդարտներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ