News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը կարեւորում է կրթության եւ գիտության ոլորտներում իր ներդրումը՝ ուղղված երիտասարդների զարգացմանը։  Որպես հասարակության պատասխանատու անդամ՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունն իր պարտքն է համարում նպաստել երիտասարդների կրթության հնարավորությունների ընդլայնմանն ու մասնագիտական հմտությունների զարգացմանը:

Վերսկսելով «Երիտասարդների զարգացում» ծրագիրը՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը 16-30 տարեկան երիտասարդներին հնարավորություն է ընձեռում մասնակցել «Կյանքի» եւ «Բիզնես» հմտություններ դասընթացաշարին՝  զարգացնելու ինչպես անձնական ու մասնագիտական հմտությունները, այնպես էլ առհասարակ ինքնակրթությունը: Հաշվի առնելով համավարակով պայմանավորված  իրավիճակը եւ պահպանելով անվտանգության կանոնները՝ դասընթացաշարը հասանելի է առցանց տարբերակով՝ Dasaran.am կրթական հարթակում:

Դասընթացների թվայնացումը եւ օնլայն հարթակում հասանելիության ապահովումն այս այս տարի իրականացնում է ծրագրի գործընկեր Dasaran կրթական ծրագիրը, որի առաքելությունն է կրթական հավասար հնարավորությունների ապահովումը։

Երիտասարդության զարգացման եռամյա ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին՝ 2017 թվականին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում եւ միտված է խթանել զբաղվածությունը Հայաստանում:

Հայաստանում բնակվող ավելի քան 4600 երիտասարդ արդեն իսկ բացահայտել է «Կյանքի հմտություններ» եւ «Բիզնես հմտություններ» դասընթացների գործիքները: «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը կարեւորում է երիտասարդների մասնագիտական ներուժի բացահայտումը եւ շարունակում է ընդլայնել ծրագրի զարգացման նոր հնարավորությունները:

Այս տարվա ընթացքում իրականացվող «Կյանքի հմտություններ» եւ «Բիզնես հմտություններ» անվճար դասընթացներին մասնակցելու համար երիտասարդները կարող են անցնել հետեւյալ հղումով։

«Երիտասարդների զարգացում» ծրագրի՝ «Կյանքի հմտություններ»  մոդուլի շրջանակում մասնակիցները ձեռք են բերում ինքնազարգացման եւ ինքնագնահատման կարողություն, ինչպես նաեւ մասնագիտական կապերի ստեղծման, հետադարձ կապի, ուղեկցող նամակ եւ CV գրելու, գործատուին ներկայանալու հմտություններ: «Բիզնես հմտություններ» մոդուլի մասնակիցները սովորում են ժամանակի եւ նախագծերի կառավարման, հաղորդակցման, բանակցային եւ վաճառքի հմտություններ, բիզնես պլանավորում, ինչպես նաեւ ֆինանսական գրագիտություն:

Դասընթացների ավարտին մասնակիցները կստանան անվանական հավաստագրեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ