News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի համավարակը 2020 թվականի երկրորդ եռամսյակում ընդհանուր աշխատանքային ժամանակի 14 տոկոս նվազման է հանգեցրել, հայտնում է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը՝ հավելելով, որ ամբողջ աշխարհում աշխատանքային ժամի այս նվազումը համարժեք է լրիվ դրույքով 400 միլիոն աշխատատեղերի կորստին ստանդարտ 48-ժամյա աշխատանքային շաբաթվա ընթացքում:

ԱՄԿ-ի զեկույցում նշվում է, որ ամենաշատը տուժել է Ամերիկան, որտեղ աշխատանքային ժամանակը նվազել է 18.3 տոկոսով կամ լրիվ դրույքով 70 միլիոն աշխատատեղով:

Առաջին եռամսյակում ԱՄԿ-ն հաշվարկել է աշխատանքային ժամերի 5․4 տոկոսով անկում է հաշվարկել ամբողջ աշխարհում, ինչը 155 միլիոն աշխատատեղ է կազմում նախորդ տարվա չորրորդ եռամսյակի համեմատ:

ԱՄԿ-ն հայտարարել է, որ համաշխարհային կրճատման պատճառներ են դարձել բազմաթիվ գործոններ, ինչպիսիք են աշխատանքային օրվա կրճատումը, ժամանակավոր արձակուրդը կամ արձակուրդը, ինչպես նաեւ գործազրկությունը եւ «անգործությունը»։

ԱՄԿ զեկույցում ներկայացված են նաեւ աշխատաշուկայի վերականգնման երեք տարբեր սցենարները տարվա երկրորդ կիսամյակում:

Բազային մոդելը 2019-ի չորրորդ եռամսյակի համեմատ աշխատանքային ժամի 4.9 տոկոս նվազում կամ 140 միլիոն աշխատատեղի կորուստ է կանխատեսում: Այս սցենարը, ըստ գոյություն ունեցող կանխատեսումների, տնտեսական գործունեության վերականգնում, սահմանափակումների վերացում, սպառման եւ ներդրումների վերականգնում է ենթադրում։

Հոռետեսական սցենարը կարող է աշխատաժամանակի 11․9 տոկոսով կամ  340 միլիոն աշխատատեղով կրճատման հանգեցնել: Սա հիմնված է այն բանի վրա, որ հնարավոր է կորոնավիրուսի դեպքերի երկրորդ ալիք, ինչը կարանտինի վերադարձի կհանգեցնի, ինչը «զգալիորեն դանդաղ վերականգնում» է նշանակում:

Լավատեսական մոդելն աշխատաժամանակի 1․2 տոկոսով կամ 34 միլիոն աշխատատեղի կրճատում է ենթադրում: Այս սցենարը լավագույն դեպքում աշխատողների գործունեության արագ վերսկսման արդյունք կլինի՝ «զգալիորեն ավելացնելով համախառն պահանջարկը եւ աշխատատեղերի ստեղծումը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ