News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Հունիսի 20-ին, ժամը 23.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի մոտ անհայտ անձը մի կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել է ոսկյա շղթան՝ խաչով, եւ դիմել փախուստի:

Հաղորդումը ստանալուն պես քրեական հետախույզները որոնողական աշխատանքներ սկսեցին:

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:

Կողոպուտը կատարած անձի ինքնությունը ճշտելու, նրան եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում էին, երբ հունիսի 22-ին, ժամը 1-ի սահմաններում, դարձյալ օպերատիվ կառավարման կենտրոնից նոր ահազանգ ստացվեց, որ մոտ երկու ժամ առաջ Նալբանդյան փողոցում բժշկական դիմակով մի երիտասարդ մի կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել է ոսկյա շղթան:

Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Պարզվեց` քաշելու ընթացքում շղթան պոկվել եւ ընկել էր տուժողի վերնաշապիկի մեջ: Հանցամիտն իր կամքից անկախ հանգամանքներում կողոպուտն ավարտին չէր հասցրել, փախել էր:

Հետախուզական միջոցառումների շառավիղն ընդլայնվեց: Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները, եւ համագործակցությունը դրական արդյունք տվեց:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ կողոպուտն ու կողոպուտի փորձը կատարել է Նորագյուղ թաղամասի 19-ամյա մի բնակիչ:

Հունիսի 23-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:

Հանգամանքները պարզվում են:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ