News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը Հնդկաստանին մեղադրել է Կարաչիում բորսայի շենքի վրա հարձակվելու մեջ, հայտնում է Reuters-ը։

Չորս զինված անձինք երկուշաբթի օրը նռնակներով զինված հարձակվել են պակիստանյան ֆոնդային բորսայի վրա՝ սպանելով երկու պահակների եւ ոստիկանի, նախքան անվտանգության ուժերը կսպանեին հարձակվողներին։

«Կասկած չկա, որ գրոհի հետեւում Հնդկաստանն է կանգնած»,- խորհրդարանին ուղղված իր ուղերձում ասել է Խանը։ Մեղադրանք, որ Հնդկաստանը մեկ օր առաջ արդեն հերքել էր։

Խանը չի ներկայացրել որեւէ ապացույց իր այդ պնդմանը, սակայն նշել է, որ կան Պակիստանում հարձակումների նախազգուշացման հետախուզական հաղորդումներ, եւ ինքն իր կաբինետին հայտնել է այդ սպառնալիքի մասին:

Հարավարեւմտյան Բելուջիստան մարզից անջատողական «Բալուջայի ազատագրական բանակ» (BLA) խմբավորումը Twitter-ում հաղորդագրության մեջ իր վրա է վերցրել հարձակման պատասխանատվությունը։

Խանն ասել է, որ Պակիստանի հատուկ ծառայությունները հաջողությամբ կանխել են երկրում առնվազն չորս խոշոր հարձակումներ, որոնցից երկուսը ուղղված են եղել Իսլամաբադին՝ նշելով, որ անհնար է կանխել բոլոր նման գրոհները:

Պակիստանը պարբերաբար Հնդկաստանին մեղադրում է Բելուջիստանի անջատողականներին սատարելու մեջ։ Այս մեղադրանքը Դելին բազմիցս եւ մշտապես հերքել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ