News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ես իմ իրավասությունները չեմ գերազանցել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը՝ անդրադառնալով «Հանուն որակյալ կրթության» այն հայտարարությանը, թե ինքը ՀՊՏՀ խորհրդից գաղտնի դիմել է ԿԳՄՍ նախարարություն՝ խնդրելով կասեցնել ՀՊՏՀ խորհրդի որոշումը, ինչպես նաև նախարարին ուղղված իր նամակի հրապարակմանը։

«ՀՊՏՀ-ի կանոնադրությամբ ես ունեմ այդպիսի իրավասություն, քանի որ նախարարն արդեն իսկ հայտարարել էր մրցույթ, ես խնդրել եմ ուղղակի այս պահին ընդամենը ընթացք չտալ, կասեցման մասին խոսք չի գնում»,- ասաց ռեկտորի պաշտոնակատարը։

Նա նշեց, որ ինքն արդեն նախարարությունից պատասխան ստացել է. «Դա արդեն հանված է շրջանառությունից»։

Գալոյանը նշեց, որ իր նամակի մասին հայտարարության մեջ միտում է տեսնում. «Խնդիր կա, մրցույթից առաջ հատկապես իմ անձի շուրջ աղմուկ բարձրացնելու հետ կապված։ Այսօր իմ վերջին աշխատանքային օրն էր։ Ես վաղվանից լիազորություններս վայր եմ դրել։ Այս ամենի նպատակն էլ, բնականաբար, աղմուկ անելն է»։

Բացահայտվել է Դիանա Գալոյանի գաղտնի նամակը ԿԳՄՍ նախարարությանը

 

Տպել
Ամենաշատ