News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Սենատում նախաձեռնություն է ներկայացվել հանրապետական սենատոր Ջոն Թյունի կողմից, ով առաջարկում է պաշտպանության նախարարությանը թույլատրել Թուրքիայից գնել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը, հաղորդում է BBC-ը:

Այդ առաջարկը 2021 թվականի ազգային պաշտպանության համար բյուջետային միջոցների հատկացման մասին օրենքում փոփոխություններից մեկն է:

Այն ուժի մեջ կմտնի, եթե ընդունվի Կոնգրեսի կողմից եւ ստորագրվի ԱՄՆ նախագահի կողմից:

Փոփոխության տեքստում ասվում է, որ նման գործարքը կարող է կնքվել այն դեպքում, եթե Թուրքիան պարտավորություն ստանձնի ձեռքբերված միջոցները չծախսել սպառնազինությունների գնման համար, որոնք ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի համակարգերի հետ անհամատեղելի է համարում:    

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ