News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 01
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Հունիսի 30-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը եւ Վիվա-ՄՏՍ-ի («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը առցանց ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Ըստ հուշագրի՝ կողմերը համաձայնություն եմ ձեռք բերել նորագույն տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ համագործակցել վերարտադրողական առողջության, ժողովրդագրական իրավիճակի բարելավման ոլորտներում։

Հուշագրի շրջանակում իրականացվող «Բարեւ բալիկ» նախագծի միջոցով նախատեսվում է արդիականացնել Հայաստանում հանրային առողջապահության համակարգը, նորագույն տեխնոլոգիական լուծումների գործադրմամբ բարելավել վերարտադրողական ու մոր եւ մանկան առողջության ոլորտում մատուցվող ծառայությունների եւ տրամադրվող տեղեկատվության որակն ու հասանելիությունը, ինչպես նաեւ խթանել փաստահենք որոշումների կայացման մշակույթը։ Ծրագրի շահառու խմբերն են՝ հղի կանայք, անպտղության խնդիրներ ունեցող անձինք եւ մինչեւ 6 տարեկան երեխաներ ունեցող ծնողները։

Համագործակցության շրջանակներում նախատեսվում է մշակել եւ գործարկել կայքէջ ու բջջային հավելված՝ շահառուներին անհատականացված առողջապահական ծառայությունների ու տեղեկատվության տրամադրման, ծանուցումների ներկայացման, արագ արձագանքման եւ հետադարձ կապի նպատակով։ Իրականացվելու են նաեւ ծրագրի հետ կապված հանրային իրազեկման արշավներ։

Նախաձեռնությունն իրագործվում է Վիվա-ՄՏՍ-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանակում։

«Բարեւ բալիկ» ծրագիրը կիրականացնի Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը, որը ՀՀ կառավարության եւ ՄԱԿ-ի նախաձեռնությունն է, որին աջակցություն է ցուցաբերում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Հայաստանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Իլոն Մասկին հրավիրել է 2024 թվականի Թուրքիայի տեխնոլոգիական ցուցահանդեսին
Հավատում եմ, որ փոխշահավետության վրա հիմնված համագործակցությամբ․․․
Իրատեսական է ՏՏ, թվայնացման, կիբեռանվտանգության ոլորտներում Հայաստանի հետ համագործակցությունը. Լյուքսեմբուրքի դեսպան
ԲՏԱ նախարարն ընդունել է Լյուքսեմբուրգի նորանշանակ դեսպանին...
Ղարաբաղ Տելեկոմի հեռախոսահամարները կշարունակեն գործել ՀՀ տարածքում` գրանցվելով Team Telecom Armenia-ի ցանցում
Տեղեկացնում ենք Ձեզ, որ Ղարաբաղ Տելեկոմի Ձեր հեռախոսահամարները…
Մեր նպատակն է Իսրայելն արհեստական ​​ինտելեկտի ոլորտում աշխարհի թիվ 3 երկիրը դարձնել. Նեթանյահու
Արդեն մի քանի ամիս է, ինչ մշակում եմ ազգային ծրագիր...
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը վերապատրաստման անվճար դասընթացներ կանցկացնի արցախահայերի համար
Եկեք միավորենք մեր ջանքերը՝ հանուն մեր հայրենակիցների ոտնահարված...
Գործարկվել է Cadastre mobile բջջային հավելվածը
Բջջային հավելվածն անընդհատ կատարելագործվելու է, ավելացվելու են նոր հնարավորություններ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ