News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Toyota ընկերությունը կրկին աշխարհում ամենաթանկ ավտոարտադրողն է եւ Millward Brown-ի վարկանշային BrandZ Top 100 աղյուսակում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Ապրանքանիշը գնահատել են 28 388 միլիարդ դոլար: Ամերիկյան Tesla-ն զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը՝ առաջ անցնելով Ford-ից, Honda-ից եւ Audi-ից:

Toyota-ն ութերորդ անգամ անընդմեջ դառնում է BrandZ Top 100 վարկանիշի առաջատարը՝ 2012-ին ընկերությունը զիջեց BMW-ին, սակայն արդեն 2013-ին կարողացավ բավական առաջ անցնել: Այս տարի ճապոնացիները կրկին վերահաստատեցին ամենաթանկ արտադրողի կարգավիճակը՝ անցնելով ոչ միայն BMW-ին (20 517 միլիարդ դոլար եւ մինուս 12 տոկոս), այլեւ Mercedes-Benz-ին (21 349 միլիարդ դոլար եւ մինուս 9 տոկոս): Tesla-ն, որն առաջին անգամ վարկանշային աղյուսակում հայտնվել է 4 տարի առաջ, զբաղեցնում է չորրորդ տեղը՝ 11 350 միլիարդ դոլար (+22 տոկոս) արդյունքով, գրում է Motor-ը:

Էլեկտրամոբիլների արտադրողը ավելի թանկ է, քան Ford-ը եւ Honda-ն: Այս ընկերությունները գնահատել են 10 067 եւ 9 974 միլիարդ դոլար, այսինքն, անցած տարվա համեմատ, դրանց արժեքը համապատասխանաբար նվազել է 10 եւ 15 տոկոսով:

Top-10-ում են Nissan-ը (8658 միլիարդ դոլար), Audi-ն (7334), Volkswagen-ը (6462) եւ Porsche-ը (5606): Նրանցից ամենաշատն ընկել է Nissan-ը՝ միանգամից 18 տոկոսով: Դա հիմնականում կապված է Կառլոս Գոնի դեմ դատական գործով, բայց COVID-19 համավարակը նույնպես նպաստել է դրան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ