News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Հունիսի 29-ին հինգ անձ խախտել է ինքնամեկուսացման կանոնները: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Կոտայքի մարզի երեք բնակիչ, որոնք գտնվել են ինքնամեկուսացման մեջ, տնից դուրս են եկել՝ խանութ գնալու, սակայն բակում ծառայություն կատարած ոստիկանները թույլ չեն տվել։ Տավուշի մարզի մի բնակիչ ևս տնից դուրս է եկել՝ խանութ գնալու։ Լոռու մարզի բնակիչներից մեկն էլ խախտել է ինքնամեկուսացման կանոնները՝ աշխատանքի գնալու համար։ Ոստիկանության ծառայողները պարզել են նաև, որ ինքնամեկուսացման կանոնները խախտած անձինք, նախնական տվյալներով՝ այլ անձանց հետ չեն շփվել։

Ոստիկանության ծառայողները, համագործակցելով պատկան այլ մարմինների հետ, հսկողություն են իրականացնում մեկուսացման ու ինքնամեկուսացման վայրերում։ Խախտումներն առաջացնում են օրենքով նախատեսված վարչաիրավական ու քրեաիրավական հետևանքներ։ Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման 132 դեպք, իսկ երեկ իրականացված ուժեղացված ստուգայցերի ընթացքում հինգ դեպք, որոնց փաստերով հարուցվել է վարչական վարույթ։

Հիշեցնենք, որ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը առաջացնում է վարչական պատասխանատվություն` 100-ից 200 հազար դրամի չափով։ Եթե այդ կանոնների խախտման պատճառով առաջացել է անձի վարակում, անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը կամ անզգուշությամբ առաջացել է երկու կամ ավելի անձանց վարակում կամ անզգուշությամբ առաջացել է մարդու մահ, ապա հարցը տեղափոխվում է քրեական պատասխանատվության դաշտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ