News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Համանախագահների հայտարարություններից նաև տպավորություն է ստեղծվում, որ հայկական կողմը չի կարողացել ամբողջությամբ և պատշաճ հիմնավորել Հայաստանն Արցախին միացնող երրորդ ճանապարհի հարցը: Այս մասին այսօր` հունիսի 30-ին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տեսակոնֆերանսին, գրառման մեջ ասվում է հետևյալը.

«1. Համանախագահների կողմից համառորեն խոսվում է բովանդակային բանակցությունների և բնակչություններին խաղաղությանը նախապատրեստելու անհրաժեշտության մասին, սակայն Հայաստանի իշխանություններն այդպես էլ ուղիղ կերպով չեն բացահայտում, թե ինչ է առաջարկվում բովանդակային բանակցությունների ներքո և որոնք են լինելու այդ խաղաղության պայմանները:

2. Համանախագահների հայտարարությունից պարզ է դառնում, որ Փաշինյան-Ալիև ուղիղ հաղորդկացման կանալն աշխատում է և օգտագործվում: Այսինքն Նիկոլն ու Իլհամը շփվում են: Հիմա հարց. արդյո՞ք սրանով կարող ենք բացատրել, թե ինչու Ալիևն այդքան լկտի էր խոսում Հայաստանի նորագույն պատմության և վերջին 20 տարիների մասին, և ինչու՞ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհակադարձեց նրան, կրկին թեման փորձելով տեղափոխել Սերժ Սարգսյանի դաշտ:

3. Համանախագահների հայտարարություններից նաև տպավորություն է ստեղծվում, որ հայկական կողմը չի կարողացել ամբողջությամբ և պատշաճ հիմնավորել Հայաստանն Արցախին միացնող երրորդ ճանապարհի հարցը: Տպավորություն ստացա, որ Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունների և այդ ճանապարհի կառուցման միջև հավասարության նշան է դրվել, ինչն անթույլատրելի է: ԱԳՆ-ին անպայմսն հարցրեք, թող հստակ մեկնաբանի այս հարցը նույնպես:

Զգոն լինենք: Համավարակի ներքո Սահմանադրական դատարանի հարցը սղացնելու ճիգերը խոսում են այն մասին, որ նրանցից ամեն ինչ սպասելի է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ