News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ջրագծի վթարի պատճառով հունիսի 30-ին, ժամը 22.00-ից Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 16 և 17 թաղամասերի շենքերի վերին հարկերում կնկատվի ջրի ճնշման անկում: Այս մասին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին։

«Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, վաղը, հուլիսի 1-ին, առավոտյան ժամը 9.00-ից կդադարեցվի դրանց ջրամատակարարումը: Նշված թաղամասերի ջրամատակարարումը նախատեսվում է վերականգնել մինչև ժամը 16.00-ն», ասված է «Վեոլիա Ջուր» ընկերությն հաղորդագրության մեջ: Կազմակերպությունը նաեւ հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության:

Տպել
Ամենաշատ