News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սիրիայի Ժողովրդական խորհրդի հայ պատգամավոր Նորա Արիսյանը դարձյալ կառաջադրի իր թեկնածությունը երկրի խորհրդարանական ընտրություններում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը հայտնել է, որ ընտրապայքարին կմասնակցի «Րայեդ աշ-Շամ» (Շամի դրոշը) եռանդամ խմբակով։ Խմբակի մյուս անդամներ են՝ դոկտոր Խալիլ Ժըրժի Թաամեն և Մոհամմեդ Նահեր ալ-Բուսթանին։

Նորա Արիսյանն իր թեկնածությունն է առաջադրել մայրաքաղաք Դամասկոսի շրջանից։ Նա Սիրիայի խորհրդարանի Արտաքին հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովների անդամ է, նաև Սիրիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահն է։

Սիրիայում խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեին ապրիլի 13-ին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել էին և նշանակվել հուլիսի 19-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ