News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 17
USD
406.09
EUR
411.41
RUB
6.62
Տեսնել լրահոսը

ԵՄ Խորհրդի նախագահությունը հուլիսի սկզբից Խորվաթիայից անցել է Գերմանիային: Այն կտեւի 6 ամիս, իսկ 2021 թվականի հունվարի 1-ին կփոխանցվի Պորտուգալիային, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Առաջիկա վեց ամսվա ընթացքում Գերմանիան կկենտրոնանա համավարակի հետեւանքների, կլիմայի պահպանության խնդիրների հաղթահարման, եվրոպական առողջապահական համակարգի ամրապնդման եւ թվայնացման վրա: Բացի այդ, Բեռլինը կփորձի միավորել Եվրամիության անդամ երկրների քաղաքականությունը աշխարհաքաղաքական խոշոր խաղացողներ Չինաստանի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նկատմամբ:

Նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց էր ունեցել Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ: «Գերմանիան իր նախագահության օրոք կհիմնվի Խորվաթիայի նախագահության ժամանակ ձեռք բերված առաջընթացի վրա»,- նշվում է Դաշնային հանրապետության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Վերջին ամիսների ընթացքում Գերմանիայի իշխանությունները բազմիցս խոսել են նախագահության առաջնահերթությունների մասին: Բեռլինում նշել են, որ Եվրոպան պետք է ավելի մրցունակ եւ արդյունավետ դառնա  համաշխարհային քաղաքականության համատեքստում, որպեսզի պաշտպանի իր արժեքներն ու շահերը: ԵՄ երկրները պետք է «միասնական եւ միաձայն դիրքորոշում» ստանձնեն՝ հարաբերություններ կառուցելով ռազմավարական գործընկերների հետ, ասել է Մերկելը: Նրա խոսքով՝ հեշտ չէ գոհացնել ԵՄ անմիջապես 27 երկրի, սակայն Գերմանիան կձգտի դրան:

Գերմանիայի նախագահությանը բաժին է ընկնում Եվրոպայի ամենալուրջ ճգնաժամերից մեկը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Կորոնավիրուսի համավարակը հարվածել է առողջապահությանը, տնտեսությանը եւ աշխատաշուկային: Գերմանիայի առանցքային նախաձեռնություններից մեկը, որը մշակվել է Ֆրանսիայի հետ համատեղ, եվրոպական տնտեսության վերականգնման ծրագիրն է, որը 500 միլիարդ եվրո ծավալով հիմնադրամի ստեղծում է նախատեսում: Բեռլինի եւ Փարիզի առաջարկությունների համաձայն՝ միջոցները պետք է ուղղվեն ճգնաժամից տուժած երկրներին օգնելու համար՝ ԵՄ բազմամյա ֆինանսական ծրագրի շրջանակներում։

Ակնհայտ է, որ առաջիկա վեց ամիսների ընթացքում Գերմանիան բազմիցս կվերադառնա ԵՄ տնտեսության եւ բյուջեի վերականգնման թեմային՝ հատկապես, որ տարաձայնություններն այս հարցով շարունակվում են։ Ինքը Մերկելն ասել է, որ այդ խնդիրները լուծելու համար երկար ճանապարհ է հարկավոր անցնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆինլանդիան կնվազեցնի ռուսաստանցիներին տրվող վիզաների թիվը մինչեւ ներկայիս ծավալի 10 տոկոսը
Նրա խոսքով՝ այս որոշումն ընդունվել է այն պատճառով, որ ռուս զբոսաշրջիկները Ֆինլանդիան եւ նրա ․․․
Եվրոգոտում ռեցեսիայի ռիսկը հասել է 2020թ․ նոյեմբերից ի վեր ամենաբարձր մակարդակին․ Bloomberg
Արտադրության ծավալների կրճատման հավանականությունը երկու եռամսյակ անընդմեջ աճել է մինչեւ 60 տոկոս․․․
Գերմանիան Բրյուսելին խնդրում է ազատել գազի ԱԱՀ վճարումից
Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները Եվրահանձնաժողովին խնդրել է սահմանափակ ժամկետով վերացնել գազի նոր տուրքի ավելացված արժեքի հարկը...
Եվրոպական բանկը համաձայնել է մշակել Ուկրաինայի տարածքով ռուսական նավթի տարանցման վճարումը
Այս մասին հայտարարել է Slovnaft նավթավերամշակող ընկերությունը՝ վերացնելով անցյալ շաբաթ Կենտրոնական Եվրոպա նավթի մատակարարումը դադարեցնելու պատճառը․․․
ԵՄ-ն «խորապես մտահոգված է» ԱՄՆ-ի կողմից առաջարկվող էլեկտրամոբիլների գնման հարկային արտոնությունների կապակցությամբ
«Մենք դա օտարերկրյա արտադրողների կողմից խտրականություն ենք համարում ԱՄՆ-ից արտադրողների նկատմամբ...
Լեհաստանը գումար կստանա ԵՄ հիմնադրամից բոլոր պայմանները կատարելուց հետո. ԵՀ
Լեհաստանը դրամաշնորհների տեսքով 24 միլիարդ եվրո եւ շատ էժան վարկերի տեսքով 11.5 միլիարդ եվրո ստանալու իրավունք ունի՝ իր տնտեսությունը վերականգնելու համար...
Ֆոտոռեպորտաժներ