News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզում, այսօր՝ հուլիսի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 04։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 30 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Օհանավան գյուղի բնակիչ, 39-ամյա Էդգար Պետրոսյանին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ 1 ժամ անց գիտակցության չգալով՝ մահացել է, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի։

Ոստիկանության աշխատակիցները տաք հետքերով պարզել են վրաերթը կատարողի ինքնությունը, և օպերատիվ խմբերը մեկնել են կասկածյալի բնակության վայր: Վրաերթի հեղինակը Օհանավան գյուղի բնակիչ՝ 29-ամյա Կոլյա Հայրապետյանն է։

Վերջինիս հարազատների հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում Կ. Հայրապետյանը առավոտյան ներկայացել է Աշտարակի ոստիկանություն և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով։

Վերջինս ոստիկանության Աշտարակի բաժնից ներկայացվել է քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Մոլդովայում մեղադրանք է առաջադրվել Գագաուզիայի ռուսամետ ղեկավարին
Հետաքննության տվյալներով, 2019 - 2022 թվականներին Գուցուլը․․․
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Ամենաշատ