News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցմամբ դիմել է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանին:

Նա Facebook-ի իր էջում տեղադրել է դիմումը եւ գրառում արել.

«Տեղեկացնում եմ, հարցմամբ դիմել եմ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանին՝ խնդրելով՝

1) տրամադրել զանգվածային լրատվության այն միջոցների ցանկը, ում հանձնաժողովի կողմից ուղարկվել է հարցաշար՝ իրենց կողմից տրամադրվող գովազդային եւ այլ ծառայությունների վերաբերյալ՝ պահանջելով ներկայացնել մեկ տարվա ընթացքում երբեւէ գովազդ տրամադրած կազմակերպությունների ցանկը, «Google Analytics»-ի դիտումների տվյալները.

2) հայտնել, թե ինչ սկզբունքով են ընտրվել այդ լրատվամիջոցները.

3) պարզաբանել այդ ուսումնասիրության նպատակ(ներ)ը։

Հանձնաժողովի պատասխանն ստանալուն պես, այն եւս կհրապարակվի ամբողջական տեսքով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ