News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղրղըզստանցի համշենահայերը մտադիր են բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղում։ «Երկրամասին» այս մասին ասել է Ղրղըզստանի համշենահայ համայնքի ղեկավար Ռուսլան Կարաբաջակովը։ Համշենահայերին ԼՂՀ տեղափոխելու ծրագրի մշակման նպատակով նա ժամանել է Հայաստան։ Կարաբաջակովը Հայաստանից կմեկնի Արցախ, որպեսզի համշենահայ 200 ընտանիքների բնակության համար առավել հարմար վայր ընտրի։

«Մեր տեղն այստեղ՝ Հայաստանում է։ Մեր ճակատագիրն այնպես է դասավորվել, որ ավելի քան 250 տարի տեղից տեղ ենք տեղափոխվել՝ Աջարիա, Միջին Ասիա։ Այժմ վերջապես որոշել ենք ապաստան գտնել մեր հարազատ հողում»,- ասել է նա։

Քրիստոնյա համշենահայերին Կրասնոդարի երկրամասից եւ Աբխազիայից, իսկ մահմեդական համշենահերին՝ Միջին Ասիայից, Լոռու գյուղերից մեկը տեղափոխելու փորձ արվել էր նաեւ 1984 թվականին։ Դրա նախաձեռնողը եղել էր Երեւանում գործող «Համշեն» հայրենակցական միության փոխնախագահ,պատմաբան եւ լրագրող Սերգեյ Վարդանյանը։ Սակայն Սպիտակի երկրաշարժից հետո այս գաղափարն իրականացնել չէր հաջողվել։

Նախատեսվում է, որ համշենահայերի 200 ընտանիքները կտեղավորվեն ԼՂՀ Մարտակերտի շրջանում։

Ծրագիրը կֆինանասավորվի այնքան ժամանակ, մինչեւ համշենահայերը ոտքի կանգնեն։ Նախագծով հետաքրքրված են նաեւ Մոսկվայի «Համշեն» հայրենակցական միության անդամները, ովքեր հնարավորության  սահմաններում կօգնեն նրանց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ