News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն աճել է 6․556-ով՝  հասնելով 654․405-ի: Այս մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Երկրում վեցերորդ օրն անընդմեջ վարակման առավելագույնը 7 հազար դեպք է գրանցվում: Երկու օր անընդմեջ հարաբերական արտահայտմամբ ամենօրյա աճը չի գերազանցում 1 տոկոսը:

Անցած օրվա ընթացքում ամենացածր աճի տեմպերը գրանցվել են Սեւաստոպոլում եւ Չուկոտկայում (0 տոկոս), Մոսկվայում (0․3 տոկոս) եւ Կալինինգրադի մարզում (0․4 տոկոս): Կոստրոմայի եւ Մոսկվայի շրջաններում, ինչպես նաեւ Հյուսիսային Օսեթիան եւ Հրեական ինքնավար մարզում դրանք 0.5 տոկոս են կազմել, նշել են շտաբում։

Մերձմոսկովյան մարզում հայտնաբերվել է վարակման 306 դեպք, 262 դեպք՝ Սանկտ Պետերբուրգում, 261 դեպք՝ Խանտի-Մանսիական ինքնավար Օկրուգում, 256 եւ 248 դեպք՝ համապատասխանաբար Սվերդլովսկի եւ Իրկուտսկի շրջաններում:

Այսպես կոչված ակտիվ դեպքերի թիվը, այսինքն՝ պացիենտների թիվը, որոնք ներկայումս շարունակում են բուժումը, նվազել է 225.879-ից մինչեւ 221.938:

Անցած օրվա ընթացքում հիվանդանոցներից դուրս գրված պացիենտների թիվը կազմել է 20281, առողջացածների ընդհանուր թիվը հասել է 422 931-ի։  Շտաբի տվյալներով՝ առողջացած հիվանդների ընդհանուր թիվը Ռուսաստանում գերազանցել է վարակման դեպքերի ընդհանուր թվի 64.6 տոկոսը։

Ռուսաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 216 մարդով՝ հասնելով 9․536-ի, իսկ մեկ օր առաջվա ցուցանիշը 154 էր:

Շտաբի տվյալների համաձայն՝ մահացել է վարակվածների ընդհանուր թվի 1.46 տոկոսը: Մեկ օրվա ընթացքում Սանկտ Պետերբուրգում մահացել է 46 հիվանդ, 35-ը՝ Մոսկվայում, 24-ը՝ Մերձմոսկվայում, 17 մարդ՝ Կրասնոյարսկի երկրամասում, 8 մարդ՝ Նիժնի Նովգորոդի շրջանում, 6-ը՝ Սվերդլովսկի մարզում եւ 6 հիվանդ՝ Դաղստանում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ