News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ամուլսարում նոր պահնորդական կազմակերպության հետ նխօրեին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այսօր նրանք պետք է հեռանային՝ թողնելով միայն հերթափոխի աշխատակիցներին: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բուիաթյանը:

Նրա խոսքով, ջերմուկցիներն այսօր առավոտյան եկել են Ամուլսարի պոստերի մոտ, որ իրենց աչքով համոզվեն, որ նրանք հեռանում են. «Քանի որ մարդիկ իրենց չեն ճանաչում եւ չկա վստահություն, մանավանդ իրենց երեկվա մոտեցումից հետո, բնակիչները որոշել են անձամբ ներկա գտնվել եւ ճանապարհ դնեն, որ հանկած ինչ-որ խաղեր կամ պայմանավորվածության դրժումներ չլինեն»,-ասաց Բունիաթյանը:

Նոր պահնորդական ծառայության ղեկավարը հայտարարեց, որ իրենց երեկվա պայմանավորվածությունն ուժի մեջ է, իրենց օրվա ընթացքում ռեզերվային ուժեչը տարածքից կհանեն, կմնան միայն հերթափոխ իրականացնողները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ Ամուլսարում պահնորդական ծառայություն իրականացնող «Պանտեռա» ընկերության աշխատակիցներին փոխարինել էին պահնորդական նոր կազմակերպության աշխատակիցները: Դրանից հետո ջերմուկցիները հավաքվել էին եւ պահանջել, որ նոր կազմակերպությունը կարող է գործել միայն ճիշտ նույն պայմաններով, ինչպես գործել է «Պանտեռան»:

Ջերմուկ համայնքի բնակիչների, պահնորդային ծառայության եւ ոստիկանության միջեւ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ նոր պահնորդային ծառայությունը կշարունակի գործել նախորդի սկզբունքներով, այսինքն՝ Ամուլսարի տարածքում կմնան միայն տվյալ ժամանակահատվածի հերթապահները՝ 2-3 հոգի, նրանք զինված չեն լինի, իսկ պահնորդային ծառայության մյուս աշխատակիցները, ովքեր տվյալ պահին հերթապահություն չեն իրականացնում՝ կտեղավորվեն որեւէ հյուրանոցում եւ Ամուլսարի տարածքում չեն մնա»:

Նշենք, որ մինչ այդ նոր պահնորդական ծառայության ներկայացուցիչները, որոնք եկել էին փոխարինելու «Պանտեռա» պահնորդական ընկերության ներկայացուցիչներին, ասում էին, որ հերթափոխից հանգստացող աշխատակիցները եւս կմնան Ամուլսարի տարածքում, հենց այդտեղ էլ կհանգստանան, ինչին դեմ էին Ամուլսարի պահապան ակտիվիստները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ