News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է 2009 թվականի հուլիսի 1-ին ընդհատակից դուրս գալիս եւ ներկայանում Գլխավոր դատախազություն: Նրան ուղեկցում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Փաշինյանը հենց դատախազության շենքի մոտ լրագրողների հետ կարճ զրույցում նշել է. «Միանշանակ վստահ եմ, որ իմ այս քայլը դրական է, եւ միանշանակ վստահ եմ, որ այն մեր պայքարին նոր շունչ է հաղորդելու: Կասկած չունեմ, որ մեր պայքարը հաղթանակով է ավարտվելու:

Հետո ինձ կձերբակալեն, հետո կալանքի սանկցիա կտան, հետո կդատապարտեն հնարավորինս երկար տարիների ազատազրկման... Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, եւ ինձ հետ որեւէ բան լինել չի կարող: Ես սրանում վստահ եմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ