News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները կարող են փորձել եւ պատժամիջոցներ կիրառել Հոնկոնգի դեմ՝ ազգային անվտանգության մասին օրենքի պատճառով, դա Չինաստանի համար պաշտպանվելու եւ պատասխան հարված հասցնելու առիթ կլինի, հայտարարել է Հոնկոնգի եւ Մակաոյի հարցերով ՉԺՀ-ի Պետական խորհրդի ներկայացուցիչ Ժաո Սյաոմինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եթե նրանք կարծում են, որ իրենց երկրում քաոսը բավարար չէ, եթե նրանք չեն անհանգստանում, որ պատժամիջոցների պատճառով կկորցնեն ամեն ինչ, քան նրանք, ում դեմ դրանք ուղղված են, եթե նրանք ցանկանում դա հնարավարություն դարձնել՝ իրենց ճգնաժամից ուշադրությունը շեղելու համար, նրանք կարող են փորձել։ Մեզ համար դա հնարավորություն է ցուցադրելու պաշտպանվելու եւ պատասխան հարված հասցնելու մեր վճռականությունն ու կարողությունը»,- հայտարարել է Չժաո Սյաոմինը։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն վերջին օրերին արդեն հայտարարել է, այսպես կոչված, սահմանափակիչ միջոցների մասին՝ ի պատասխան Չինաստանի կառավարությոան կողմից Հոնկոնգի գործերին միջամտող անձանց նկատմամբ վիզայի սահմանափակումներ կիրառելու որոշմանը։

«Մենք՝ չինացիներս, գնահատում ենք փոխադարձությունը: Եթե ​​ԱՄՆ-ն միջոցներ ձեռնարկի, Չինաստանի կառավարությունը եւ Հոնկոնգի կառավարությունը պատասխան քայլեր կձեռնարկեն: Հակադարձ միջոցառումները կձեռնարկվեն ըստ իրավիճակի»,- շեշտել է պաշտոնյան:
.

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ