News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Հունիսի 16-ին հումանիտար ականազերծողների, բժիշկների եւ նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետների 73 հոգուց կազմված 5-րդ խումբը մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն:

Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 19-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը հանդիպել է Հալեպ ժամանած հինգերորդ խմբի հայ մասնագետներին եւ հաջողություն մաղթել նրանց։ Հանդիպմանը քննարկվել են աշխատանքային առաքելությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հունիսի 23-ին Հալեպում տեղակայված ռուսական Հակամարտող կողմերի Հաշտեցման կենտրոնի ղեկավար կազմը եւ Հալեպ նահանգի անվտանգության կոմիտեի ղեկավարի տեղակալը ճանաչողական այցի ընթացքում այցելել են մարդասիրական խմբին: Այցի նպատակն էր ծանոթանալ եւ քննարկել խմբի հետագա գործունեությունը եւ համագործակցության հիմնական դրույթները:

Հունիսի 29-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը հանդիպում է ունեցել Danish Refugee Council (DRC)-ի ղեկավար Բրենդա Ֆլորսի եւ նրա աշխատակազմի հետ: Հանդիպման ընթացքում DRC-ի ղեկավար կազմի հետ քննարկվել են մարդասիրական խմբի եւ գրասենյակի համագործակցության հնարավոր տարբերակները՝ «Ականների վտանգի իրազեկման եւ ականներից տուժածների աջակցության» ծրագրերի վերաբերյալ:

Հունիսին Հալեպում հումանիտար առաքելություն իրականցանող 5-րդ խմբի սակրավորները ականազերծել են 2450 քառակուսի մետր ականապատ տարածք, հայտնաբերել են երեք ՎՕԳ-17 ական, ինչպես նաեւ՝ ինքնաշեն պայթյունավտանգ առարկաներ: Այսպիսով՝ առաքելության առաջին իսկ օրվանից ականազերծվել է 185 209 քառակուսի մետր տարածք, որից սիրիական իշխանություններին հավաստագրերով հանձնվել է 142 000 քառակուսի մետր տարածք: Հայաստանի մարդասիրական 5-րդ խմբի բժշկական խումբը համաճարակային սահմանափակումների պայմաններում բուժօգնություն է ցուցաբերել 646 տեղաբնակի: Այսպիսով՝ 2019 թվականի փետրվարից մինչեւ այսօր բուժօգնություն է ցուցաբերվել 13 772 հիվանդի:

Մարդասիրական խմբի մշտական տեղակայման ամբողջ տարածքում շարունակվում են ամենօրյա ախտահանման աշխատանքները: Թեեւ Հալեպում առկա են պանդեմիայով պայմանավորված մի շարք սահմանափակումներ եւ դժվարություններ՝ մարդասիրական խումբը բարձր մակարդակով շարունակում է իր առաքելությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել Սիրիայի արեւելքում 
Պենտագոնը հայտարարել է, որ հետախուզական հանրության գնահատականներով՝ անօդաչուն իրանական ծագում ունի․․․
ՌԴ-ն Սիրիայի, Իրանի եւ Թուրքիայի հետ համաձայնեցնում է խորհրդատվությունների ժամկետը. Բոգդանով
Համաձայնեցվում են քառակողմ խորհրդատվությունները Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի եւ Թուրքիայի միջեւ...
Մոսկվան առաջարկել է հետաձգել Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի եւ Սիրիայի պատվիրակությունների հանդիպումը․ Թուրքիայի ԱԳՆ
Ռուսական կողմը մեզ տեղեկացրեց, որ չի ավարտել նախապատրաստական ​​աշխատանքները․․․
Մոսկվայում Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Սիրիայի պատվիրակությունների նախատեսված հանդիպումը հետաձգվել է
Հինգշաբթի նախատեսված հանդիպումը հետաձգվել է...
Էրդողանի հետ հանդիպում կկայանա, եթե Թուրքիան զորքերը դուրս բերի Սիրիայից. Ասադ
Ասադը պատրաստ է հանդիպել Էրդողանի հետ, եթե Թուրքիան զորքերը դուրս բերի Սիրիայից...
Մարտի 15-16-ին Մոսկվայում կկայանա Թուրքիայի, ՌԴ-ի, Իրանի եւ Սիրիայի ԱԳՆ-ների պատվիրակությունների հանդիպումը
Հանդիպում Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի եւ Սիրիայի ԱԳՆ-ների պատվիրակությունների միջեւ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ