News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մեկնարկել է 2020թ. ամառային զորակոչը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հանրապետական կենտրոնական հավաքակայանում ամառային զորակոչի գործընթացի պատշաճ իրականացմանը զուգահեռ հակահամաճարակային խիստ միջոցառումներ են կազմակերպված՝ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով։ Բոլոր զորակոչիկները ծառայության մեկնելուց առաջ պարտադիր թեստավորվում են, այնուհետեւ միայն մասնակցում վիճակահանությանը»,- գրել է Ստեփանյանը:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակն արժանապատիվ եւ բարի ծառայություն է մաղթել զորակոչիկներին:

«Դե ինչ, գալիք երկու ամսում հարյուրավոր երիտասարդներ՝ մեկը մարզիկ, մյուսը երաժիշտ, երրորդը՝ ապագա տնտեսագետ, կհագնեն ազգային բանակի համազգեստն ու կզինվորանան՝ շարունակելով անխախտ պահել սահմանը։ Արժանապատիվ եւ բարի ծառայություն, տղանե´ր»,- նշել է Շուշան Ստեփանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ