News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 05
USD
403.05
EUR
438.03
RUB
4.44
Տեսնել լրահոսը

«Հյուսիսային հոսք-2»-ի դեմ ԱՄՆ հնարավոր նոր պատժամիջոցներն ուղղված են նախագծի իրականացման դադարեցմանը, որն իրականացվում է ըստ Եվրամիության օրենսդրության, եւ այս պատճառով անընդունելի են: Այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ում պետքարտուղար Նիլս Անենը՝ Բունդեսթագի էկոնոմիկայի եւ էներգետիկայի հարցերով կոմիտեի նիստի ժամանակ՝ նվիրված «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման եւ Եվրոպայի էներգետիկ ինքնիշխանության պահպանման թեմային, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այս հարցում Գերմանիայի դիրքորոշումը միանշանակ է. արտերկրյա պատժամիջոցները աղաղակող միջամտություն են Եվրոպայի ինքնիշխանությանը: Ակնհայտ է, որ ամերիկյան կողմը փորձում է միակողմանի կարգով նախագիծը դադարեցնել»,- ասել է նա: Անենը նշել է, որ սահմանափակող միջոցառումների սպառնալիքի տակ կարող են հայտնվել, գերմանականից զատ, ֆրանսիական, հոլանդական եւ ավստրիական ընկերությունները:

«Ինչպես հաճախ ներկայացվում է, խոսքն այստեղ ոչ թե գերմանա-ամերիկյան հարցի մասին է, այլ վերաբերում է եվրոպական ինքնիշխանությանը,- շեշտել է նա: - Պատժամիջոցների հետագա արդյունքն առնչվում է մեր արտաքաին քաղաքականության գործունակությանը. չհամաձայնեցված պատժամիջոցները վնաս են հասցնում Ռուսաստանի նկատմամբ համատեղ քաղաքականությանը»: Նա հիշեցրել է, որ ԵՄ-ում «Հյուսիսային հոսք-2»-ի հանդեպ տարբեր դիրքորոշումներ կան, սակայն, նրա խոսքով, միությունում ձեւավորվել է միասնական կարծիք՝ եվրոպական ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ սպառնալիքներն անընդունելի են:

«Անհայտ են [ԱՄՆ Կոնգրեսում օրինագծի] քվեարկության ժամանակը եւ այլ մանրամասներ, բայց մենք ստիպված ենք ելնել այն հանգամանքից, որ այդ օրինագիծը շատ մոտ ժամանակում ընդունվելու է»,- ասել է Անենը:

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության խորհրդարանական պետքարտուղար Թոմաս Բարայսն իր հերթին «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հնարավոր ընդլայնումն անվանել է «անդրատլանտյան հարաբերությունների պատմության մեջ աննախադեպ դեպք: «Սրա հետ կապված Գերմանիայի կառավարությունը բանակցություններ է սկսել մեր եվրոպացի գործընկերների հետ, որ մեր գործողությունները համաձայնեցնենք Եվրահանձնաժողովի հետ միասին: Ես շնորհակալ եմ, որ այստեղ աջակցություն ենք ստացել»,- հայտնել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքուն և Բրյուսելը կթարմացնեն էներգետիկայի ոլորտում գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզը
Մենք արդյունավետ քննարկումներ անցկացրեցինք Հարավային գազային միջանցքի և կանաչ էներգետիկ միջանցքի (դեպի Եվրոպա) և մեր էներգետիկ երկխոսության այլ առաջնահերթությունների վերաբերյալ...
Հայաստանի ատոմակայանը շատ կարևոր նշանակություն ունի երկրի էներգետիկ ոլորտի համար․ ՀՀ նախագահ
Այն ապահովում է Հայաստանի էներգետիկ հզորության 25-30 տոկոսը...
Brent տեսակի նավթը մեկ բարելի դիմաց նվազել է մինչև 80,6 դոլար՝ նախորդ օրվա գնի անկումից հետո
Ինչը 23 ցենտով ցածր է նախորդ նստաշրջանի փակման գնից...
Brent նավթի մեկ բարելի գինը 82,95 դոլար է
Էտալոնային մակնիշի նավթի գինը հինգշաբթի առավոտյան տատանվում է...
Առաջիկա տարիներին ավելի քան 10 երկրներ կսկսեն միջուկային աղբյուրներից էլեկտրաէներգիա արտադրել. ՄԱԳԱՏԷ 
Մի քանի տարվա ընթացքում կլինեն մեկ տասնյակ կամ 13 (նոր) միջուկային երկրներ...
Շուկան այժմ ազատ է, ցանկացողները կարող են էլեկտրաէներգիա արտադրել, ներկրել և արտահանել Հայաստանից. Հակոբ Արշակյան
Էներգետիկայի ոլորտում ստեղծված հարմարավետ միջավայրը կբարձրացնի երկրի էներգետիկ անվտանգության և անկախության մարկարդակը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ