Հուլիսի 2-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարեւելյան, 3-8 մ/վ: Մինչեւ շաբաթվա վերջ օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով կբարձրանա:
«Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին տեղեկացնում են, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +18+20, վաղը ցերեկը՝ +30+32։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +19+23,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +19+23,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +28+30,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +19+23,
Լոռիում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +20+23,
Տավուշում գիշերը +13+18, ցերեկը՝ +25+29,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +19+23,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +28+30,
Արարատում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +29+31,
Արմավիրում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +29+31,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +19+23,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +29+31,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +25+28,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +20+23,
Արցախում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +20+23 (հովիտներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +25+28):