News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ճիշտ չի լինի, որ ես՝ որպես պատգամավոր՝ իշխանության մեկ այլ ճյուղից փորձեմ մեկնաբանել նախագահի գործունեությունը կամ իր գործողությունները։ Կարծում եմ, որ գործողությունների առումով ճիշտ կլինի պարզաբանում ստանալ նախագահի գրասենյակից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ըստ նրա՝ ինչո՞ւ Հանրապետության նախագահը չստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մաuին ՀՀ օրենքները։

Նազելի Բաղդասարյանը մեջբերեց նման պարագայում Սահմանադրությամբ նախատեսվող քայլերի հաջորդականությունը։

«Սահմանադրության 129-րդ հոդվածը ասում է, որ 21-օրյա ժամկետում նախագահը կամ ստորագրում և հրապարակում է օրենքը, կամ նույն ժամկետում ուղարկում է Սահմանադրական դատարան՝ օրենքի սահմանադրության համապատասխանությունը ստուգելու։ Երբ նախագահը 21-օրյա ժամկետում չի ստորագրում օրենքը և նույն ժամկետում չի ուղարկում Սահմանադրական դատարան, ապա Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսվում է, թե ինչ է տեղի ունենում։ Այսինքն՝ եթե ՀՀ նախագահը 21-օրյա ժամկետում չի կատարում վերը նշված երկու գործողությունները, ապա այս դեպքում ԱԺ նախագահը 5-օրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը, որից հետո այն ուժի մեջ է մտնում»,- պարզաբանեց Նազելի Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 30-ի երեկոյան, նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու:

Ըստ իշխող ուժի պատգամավորի՝ նախագահի աշխատակազմի հայտարարությունը թեև հստակ էր, բայց հարցեր են առաջանում՝ արդյոք դա կարո՞ղ է իրավական այլ հետևանքներ ունենալ։

«Դիցուք, որ ԱԺ նախագահն ավելի շուտ ստորագրի և հրապարակի օրենքը։ Ամեն դեպքում ես՝ որպես իրավաբան այս տեքստից որևէ այլ տրամաբանություն չտեսա, որ նախագահը, օրինակ, չի դիմելու Սահմանադրական դատարան՝ իր իրավունքն է և 21 օրվա ընթացքում միգուցե նա իրացնի։ Դրա համար ես ոչ կոռեկտ եմ համարում պատգամավորի կողմից հանրապետության նախագահի գործողությունները մեկնաբանելը»,- շեշտեց Նազելի Բաղդասարյանը։

Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է ԱԺ նախագահը չսպասի 21 օրը լրանալուն և ավելի վաղ ստորագրի օրենքները, դա օրենքին չի հակասի՞, ինչին ի պատասխան Նազելի Բաղդասարյանը կրկին մեջբերեց․

«Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ կետը հստակ ասում է՝ սույն հոդվածով սահմանված պահանջները չկատարելու դեպքում՝ Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը: Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմել կամ չդիմելու մասով ես որևէ տեղեկություն չունեմ, ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք այս պարագայում նախօրեին տարածած հայտարարությունը բավարար հի՞մք է, ապա ես կարծում եմ՝ ոչ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ մասնագիտական որակներից, շատ բարեխիղճ անձինք արատավորվելու են. Սիրանուշ Սահակյանը ՍԴ նոր անդամների մասին
Սա նշանակում է, որ այն դատավորները, ում իրավունքների խախտում կարձանագրվի, պետք է իրավական եւ փաստացի վերականգնվեն իրենց…
ՍԴ ճգնաժամը ստեղծել է իշխող քաղաքական ուժը իր ապօրինի քայլերով․ Ռուբեն Մելիքյան
Այո, այս հակասահմանադրական ճանապարհով ՍԴ գործունեությունը խափանելու, դատավորներին ապօրինաբար․․․
Եթե որեւէ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել, ես այդ մարդկանց ցանկում չեմ. Բադասյան
Ես մի փոքր զարմացած էի, որ դիմումատուները ՄԻԵԴ-ից միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումով փորձում էին հասնել փաստացի նրան, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտնել կամ կասեցվեին...
Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան
Չորս շաբաթ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկերաձգելու իր մտադրության մասին, ես այս...
ՄԻԵԴ-ն ասաց, որ այս դեպքերի համար միջոց չի կիրառում, եւ ես դրա համար խրախճանքի առիթ չեմ տեսնում․ Ալվինա Գյուլումյան
Դատարանն ասում է, որ առանց դրա էլ է հնարավոր վերականգնել մեր իրավունքը ցանկացած․․․
Մեզ չեն լռեցնելու. սա բումերանգի էֆեկտ է ունենալու. Շաքե Իսայան
Մենք պատրաստ ենք և անգամ այդ պարագայում, երբ նրանք ստիպված կլինեն ամբողջ խմբակցության պատգամավորների նկատմամբ քրեական․․․
Ամենաշատ